Էրդողանը Եվրոպային մեղադրում է իսլամաֆոբիայի մեջ

Փետրվարի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականում պաշտոնական արարողությամբ դիմավորել է Գերմանիայի առաջնորդ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Երկկողմ և ընդլայնված կազմով անցկացված հանդիպումներից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել։

Էրդողանը, հայտնելով իր գոհունակությունը կապված Գերմանիայի նախագահի Անկարա կատարած այցի հետ, հիշեցրել է, որ 2024-ին լրացել էր երկու պետությունների միջև կնքված բարեկամության պայմանագրի 100-րդ տարելիցի մասին:

Նա միարժամանակ ընդգծել է, որ Գերմանիան և Թուրքիան ամուր, քաղաքական, տնտեսական, մարդկային և մշակութային կապեր ունեն, որոնք նպաստել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ հանդիպումների օրակարգում են եղել այդ հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ երկուստեք իրականացվելիք քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները:

«Գերմանիայի և Թուրքիայի տնտեսական ու առևտրական հարաբերությունները բավականին ամուր են: Մենք շարունակում ենք մեծացնել առևտրաշրջանառության ծավալները և խթանել փոխադարձ ներդրումները»:

Բացի այդ նշել է, որ քննարկվել են օրակարգային մի շարք այլ՝ ահաբեկչության դեմ պայքարի, անօրինական միգրացիայի, վիզաների խնդրի, ռազմարդյունաբերության, ինչպես նաև Գերմանիայի թուրքական համայնքի հետ կապված հարցեր:

Էրդողանն անդրադաձել է նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակին և ասել, թե այնտեղ հաստատված հրադադարի պահպանման հարցում բոլորն ունեն պատասխանատվության մեծ բաժին:

«Մենք, որպես միջազգային հանրություն, պետք է շարունակենք ջանքեր գործադրել երկու պետության ստեղծմամբ լուծման համար»,-հավելել է նա:

Այս ամենին զուգահեռ Թուրքիայի նախագահը եվրոպական պետություններին մեղադրել է այլատյացության, ռասիզմի ու իսլամաֆոբիայի մեջ և շեշտել, որ նմանատիպ բնույթ կրող գործողությունները հետզհետե աճում են:

«Այս իրավիճակն անհանգստացնում է թուրք հասարակությանը, սակայն բոլոր այս հարցերում մենք շարունակելու ենք աշխատել գերմանացի մեր բարեկամների հետ»:

Էրդողանը խոսել է նաև Սիրիայի շուրջ տեղի ունեցող զարգացումների և ռուս-ուկրաինական պատերազմի մասին՝ նշելով, որ նմանատիպ տարածաշրջանային հարցերի շորջ ևս շարունակելու են համագործակցությունը գերմանական պետության հետ:

«Ես հավատում եմ, որ այսկերպ, Սիրիան վերակառուցելուն ուղղված Թուրքիայի ջանքերին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի նաև Գերմանիան»:

Նա հավելել է, որ թուրքական կողմը երկար ժամանակ է ինչ հակված է ուկրիանական պատերազմի «արդար և խաղաղ» հանգուցալուծման անհրաժեշտությանը, ապա նշել, այդ հարցը ևս քննարկել է գերմանացի գործընկերոջ հետ:

Տեսանյութեր

Լրահոս