Բաժիններ՝

Պեկինում հայտարարել են, որ Չինաստանը չի միջամտում Պանամայի ջրանցքի կառավարմանը

Պեկինը չի միջամտում Պանամայի ինքնիշխան գործերին և չի ազդում Պանամայի ջրանցքի նկատմամբ նրա վերահսկողության վրա: Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Չինաստանը միշտ հարգել է Պանամայի ինքնիշխանությունը ջրանցքի նկատմամբ և ճանաչել է դրա մշտական ​​չեզոք միջազգային ջրային ճանապարհի կարգավիճակը», – ասել է Գո Ցզյակունը:

– Մենք հարգում ենք ջրանցքի կառավարման և շահագործման՝ Պանամայի կառավարության (խմբ.՝ իրավունքները) և երբեք չենք միջամտում ջրանցքին վերաբերող գործերին»։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պանամայում հանդիպել է այդ երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի հետ։ Երկրի ղեկավարը հայտնել է, որ աուդիտ է անցկացվում ջրանցքի մոտ գտնվող այն նավահանգիստներում, որոնք Չինաստանի ընկերությունների վերահսկողության տակ են։ Մուլինոն նաև հայտարարել է, որ իր կառավարությունը չի երկարաձգի մասնակցությունը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, որին Պանաման միացել է 2017 թվականին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին  երդմնակալության խոսքում հայտարարել է Պանամայի ջրանցքը «հետ վերցնելու» մտադրության մասին։ Նրա պնդմամբ՝ Չինաստանը չափազանց մեծ ազդեցություն ունի Պանամայի ջրանցքում։ Թրամփը նաև Պանամային մեղադրել է ամերիկյան նավերից մեծ գումար գանձելու մեջ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս