«Զանգեզուրի միջանցքի» հարցում որևէ երկրի նկատառումները հաշվի չենք առնելու». դեմ ենք այն ճանապարհին, որը կլինի միջազգային վերահսկողության ներքո. Իրանի դեսպան

Փետրվարի 6-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Իրանի և ՌԴ-ի միջև եղած տարաձայնություններին:

«Մեր դիրքորոշումն ամբողջությամբ հստակ է: Մենք հստակորեն և՛ Ռուսաստանին, և՛ մյուս երկրներին հայտնել ենք մեր դիրքորոշումը: Դուք «Զանգեզուրի միջանցք» եք անվանում, ես չեմ ցանկանում «միջանցք» բառն օգտագործել, այնուամենայնիվ, մենք մեր հստակ դիրքորոշումն արտահայտել ենք: Ինչ վերաբերում է Հայաստանի հարավին, ապա այն կարևորությունը, որ այն ունի Հայաստանի և Իրանի համար, տարբեր է այլ երկրների պարագայում, այսինքն, Հայաստանի հարավի կարևորությունը տարբեր երկրների համար տարբեր կարող է լինել:

Մեր դիրքորոշումը հստակ է՝ այն, ինչ կունենա միջանցքի տրամաբանություն, մենք դեմ ենք:

Մենք դեմ ենք այն ճանապարհին, որը կլինի միջազգային վերահսկողության ներքո: Մենք հստակ այդ մասին արտահայտվել ենք: Եվ այս հարցում որևէ երկրի նկատառումները մենք հաշվի չենք առնելու»,- ընդգծեց դեսպանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս