Ադրբեջանը ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ
Ադրբեջանի կողմից ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկվել Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու մասին։
Այս մասին հայտնում է ադրբեջանական Report.az-ը՝ հղում անելով իր քաջատեղյակ աղբյուրներին։
Ադրբեջանը շարունակում է իր ազգային շահերը պաշտպանելու հետևողական կուրսը և ցույց է տալիս, որ մտադիր չէ հանդուրժել արտաքին միջամտությունն իր ներքին գործերին՝ անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս։
Ապացույցը նաև այն է, որ նախկինում նման որոշում կայացվել է ամերիկյան USAID գործակալության հետ կապված՝ նույնիսկ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից և այս կառույցը լուծարելու նրա հետագա որոշումից առաջ»,-ասվում է ադրբեջանական լրատվամիջոցի տարածած տեղեկատվության մեջ։