![](/banners/BeFunky-design.jpg)
Մակրոնը Սիրիայի նորանշանակ նախագահին հրավիրել է Ֆրանսիա
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-Hq01bvRiUqf0.jpg)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է նրան երկրի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և իր լիակատար աջակցությունն է հայտնել Սիրիային անցումային այս փուլում։
Այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։
Մակրոնն աշ-Շարաային հրավիրել է առաջիկա շաբաթներին այցելել Ֆրանսիա։
Նա նաև ընդգծել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ իր երկրի կողմից ձեռնարկվող քայլերը։
Նախագահներն անդրադարձել են Սիրիայի անվտանգության մարտահրավերներին՝ շեշտելով անվտանգության ու կայունության պահպանման համար համատեղ աշխատելու անհրաժեշտությունը։
Իր հերթին, նախագահ Ահմեդ աշ-Շարաան շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային վերջին տասնչորս տարիների ընթացքում սիրիական ժողովրդին ցուցաբերած աջակցության համար, և ընդգծել, որ Սիրիան կդառնա տարածաշրջանի և աշխարհի ակտիվ մաս։ Խոսելով նոր վարչակազմի կողմից որդեգրած զարգացման և ազգային տեսլականի մասին՝ աշ-Շարաան նշել է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովելու է Սիրիայի և նրա ժողովրդի բարգավաճումն ու վերականգնումը: