Թրամփը Մարոկկոն և Սոմալին դիտարկում է որպես տարածքներ Գազայի բնակիչների վերաբնակեցման համար. ԶԼՄ-ներ
ՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի վարչակազմը Աֆրիկայի երեք տարածք՝ չճանաչված Սոմալիլենդը և Պունտլենդը՝ Սոմալիում, ինչպես նաև Մարոկկոն, դիտարկում է Գազայի հատվածի բնակիչների վերաբնակեցման համար:
Այդ մասին հաղորդում է իսրայելական N12 պարբերականը։
Հրապարակման մեջ նշվում է, որ երեք տարածքների համար ընդհանուրն այն է, որ նրանք «հուսահատորեն» ձգտում են ճանաչման ԱՄՆ-ի կողմից. «Սոմալիլենդը և Պունտլենդը ձգտում են միջազգային ճանաչման, իսկ Մարոկկոն տարածքային վեճ ունի Արևմտյան Սահարայում»:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Գազայի հատվածի բնակիչները պետք է վերաբնակեցվեն Եգիպտոսում և Հորդանանում։ Արաբական մի քանի երկիր դեմ է հանդես եկել այս առաջարկին։
Փետրվարի 4-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կայացած մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Գազայի հատվածը երկարաժամկետ սեփականացնելու, վերակառուցելու և «մերձավորարևելյան Ռիվիերայի» վերածելու հարցը։