ՀՀ իշխանությունները մեզ ասել են՝ ՀՀ-ԱՄՆ կանոնադրությունը դեմ չէ ՀՀ-Իրան հարաբերություններին. դեսպան

Փետրվարի 6-ին լրագրողները ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական կանոնադրությունը չի խանգարի հայ-իրանական հարաբերություններին, և ի՞նչ կտա Հայաստանին Իրան-ՌԴ ռազմավարական համաձայնագիրը, ինչին ի պատասխան՝ դիվանագետը նշեց, որ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական կանոնադրությունը թույլ փաստաթուղթ է, քան նախկին իշխանությունների օրոք ստորագրվածը, և, որ Իրանի և ՀՀ իշխանությունների միջև այս հարցի շուրջ փոխադարձ ըմբռնում կա:

«ՀՀ իշխանությունները մեզ հստակ ասել են, որ այդ փաստաթուղթը դեմ չէ ՀՀ-Իրան հարաբերություններին, և նրանք ընդգծել են, որ չեն ձեռնարկի այնպիսի քայլ, որը կվնասի երկկողմ հարաբերություններին կամ Իրանի շահերին»,- նշեց Մեհդի Սոբհանին:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս