Բաժիններ՝

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղություն պահպանելու համար 100 հազար խաղաղապահ է պետք. Զելենսկի

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղություն պահպանելու համար անհրաժեշտ կլինի 100 հազար խաղաղապահ։ Ինչպես փոխանցում է РБК-Украина-ն, այս մասին Խմելնիցկի ատոմակայան կատարած այցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա նշել է, որ Ուկրաինացի զինվորականներն արդեն քարտեզ են պատրաստել դաշնակիցների համար՝ նշելով, որ անհնար է հրադադար կազմակերպել առանց անվտանգության երաշխիքների։ Անվտանգության երաշխիքները կարող են ներառել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալը, սպառազինությունների փոխանցումը, միջուկային զենքը կամ զսպման որոշակի փաթեթը:

«Կամ էլ ստիպված կլինենք «ՆԱՏՕ-ն կառուցել Ուկրաինայում: Եվ այդ ժամանակ մեզ անհրաժեշտ կլինեն զենքի մատակարարումներ, ինչպես նաև եվրոպացիների և ամերիկացիների զորախումբը։ Զորախումբը 5-7 հազարանոց չէ, բայց ես մեր զինվորականներին հանձնարարություն եմ տվել՝ հաշվեք ու ցույց տվեք կետերը։ Մենք քարտեզ ենք գծել, եթե մի բան պատահի, մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, և ես կարող եմ Մյունխենում խոսել դրա մասին։ Բայց շատ բացեիբաց չէ: Մեզ այնտեղ 100 հազար մարդ է պետք, խոսքը 5 հազարի մասին չէ»,-նշել է Զելենսկին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս