Ահազանգ. Ադրբեջանի պետական վանդալիզմի հերթական թիրախը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատն է

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակն ահազանգում է ադրբեջանական հերթական վանդալիզմի մասին, որն Ադրբեջանն իրականացնում է օկուպացված Արցախի Հանրապետությունում։

«Փետրվարի 11-ին Ադրբեջանի ֆաշիստական Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X-ի իր էջում հրապարակել է տեսանյութ՝ ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից։

Տեսանյութում ակնհայտորեն երևում է, որ Ադրբեջանի պետական վանդալիզմի հերթական թիրախը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատն է, որը կամ հիմնովին կոչնչացվի, կամ կեղծ վերանորոգման անվան տակ կվերափոխվի՝ հայության պատմական հետքը ջնջելու նպատակով։

Այս հերթական բարբարոսական գործողությունն անվիճելիորեն վկայում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետևողականորեն իրականացնում է Արցախի հայաթափման և հայկական մշակութային ժառանգության բնաջնջման պետականորեն ուղղորդվող քաղաքականություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728