Սա նոր հայց չէ, Բաքուն նախորդի փաստաթղթերն է ուղարկել Հաագա. Կիրակոսյանի գրասենյակ

Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ Հաագայի մշտական արբիտրաժային դատարան ներկայացված հայցը նոր չէ, այժմ ուղարկվել են նոր փաստաթղթերը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Բաքուն Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ փոխհատուցում պահանջելով շրջակա միջավայրին հասցված վնասի և Լեռնային Ղարաբաղի եզակի բնության իբր ոչնչացման համար։

Հայցը ներկայացվել է փետրվարի 12-ին` հիմք ընդունելով «Եվրոպայում վայրի բուսական և կենդանական աշխարհի և բնական միջավայրերի պահպանման մասին» Բեռնի 1979 թվականի կոնվենցիան։

Կիրակոսյանի գրասենյակից պարզաբանեցին, որ նախնական հայցն Ադրբեջանը դեռ մի քանի տարի առաջ է ներկայացրել։ Դրանից հետո դատարանը Բաքվին ժամանակ էր տվել, որպեսզի պատրաստվեին հիմնական փաստաթղթերը։

Հենց դրանք էլ ներկայացվել են փետրվարի 12–ին։

Ավելի վաղ Հայաստանում հայտարարել էին, որ դատավարության շրջանակներում ադրբեջանական կողմի առաջ քաշած հարցերը որևէ կերպ կապված չեն կոնվենցիայի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728