![](/banners/BeFunky-design.jpg)
Կիևը պատժամիջոցներ է սահմանել Պյոտր Պորոշենկոյի դեմ. Forbes Ukraine
![](https://168.am/wp-content/uploads/2018/11/poroshenko.jpg)
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել նախկին նախագահ և Գերագույն Ռադայի պատգամավոր Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ, հայտնում է Forbes Ukraine-ը՝ հղում անելով երկու աղբյուրի։
Forbes Ukraine-ի զրուցակիցներից մեկը ենթադրել է, որ նրան կարող են մեղադրել դավաճանության մեջ։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում ասել է, որ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը կհրապարակվի փետրվարի 13-ին։
«Յուրաքանչյուր ոք, ով ոչնչացրեց Ուկրաինայի ազգային անվտանգությունը և օգնեց Ռուսաստանին, բոլորը պետք է պատասխան տա», – մեջբերում է Ազատություն ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։
Պորոշենկոն իր դեմ պատժամիջոցների սահմանումն անվանել է «հակասահմանադրական, քաղաքական դրդապատճառներով որոշում»։ Նա հայտարարել է, որ Զելենսկին պատասխանատվություն է կրելու նման որոշման հնարավոր բացասական հետևանքների համար։
2023 թվականի դեկտեմբերին Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իրեն թույլ չեն տվել մեկնել արտասահմանյան գործուղման։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Պորոշենկոն ծրագրել է հանդիպել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, իսկ Ռուսաստանը պատրաստվում է օգտագործել այդ հանդիպումը Ուկրաինայի դեմ։