«Միր» և «Շեթաբ» վճարային համակարգերը լիովին կինտեգրվեն առաջիկա երկու ամսվա ընթացքում։ Ներկայումս նախագիծը գտնվում է իրականացման եզրափակիչ՝ երրորդ փուլում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7 գագաթնաժողովի շրջանակում ասուլիսի ժամանակ պատասխանեց լրագրողների հարցերին:
Իրանի Չաբահար և Պակիստանի Գվադար նավահանգիստների միջև համագործակցության զարգացումը կարող է նոր առևտրային ուղիներ ստեղծել Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար և ամրապնդել Իրանի դիրքը՝ որպես Հարավային Ասիան Եատմ շուկաների հետ կապող կարևոր կամուրջ։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայի հարաբ-արևմւոտքում գտնվող Քոնիա նահանգում կտեղակայի հակաօդային պաշտպանության համակարգ (ՀՕՊ)։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի ռեժիմի հաստատումից հետո անցած ութ ամիսների ընթացքում Գազայում իսրայելական գործողությունների հետևանքով զոհվել է 1005 պաղեստինցի, հաղորդում է Associated Press-ը։
ԱՄՆ առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինին Իրանի վերաբերյալ դիրքորոշման համար:
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը և «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է 20 ուղղաթիռի գնում Իրանի Իսլամական Հանրապետության համար, հաղորդում է Mehr-ը։
Չեչենական Հանրապետության կառավարության նախագահի տեղակալ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար Ախմատ Կադիրովը հանդիպում է ունեցել արքայազն Թուրկի բեն Մուհամմեդ Ալ Սաուդի հետ։ Հանդիպման մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը կքննարկի Ուկրաինայի խնդրանքը՝ ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի համար հրթիռներ արտադրելու թույլտվության վերաբերյալ։
Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մետտե-Մարիտը Օսլոյի հիվանդանոցներից մեկում թոքի փոխպատվաստման հաջող վիրահատության է ենթարկվել, հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով նորվեգական թագավորական ընտանիքի հայտարարությանը։
Հայաստանի պատմության մեջ, անշուշտ, եղել են կեղծված ընտրություններ, դա թաքցնելու բան չէ, բայց այսքան ակնհայտ ապօրինությունները, թերևս, իրոք աննախադեպ էին։
640 մլն դոլար արժողությամբ ռազմական արդիականացման նոր ծրագրի շրջանակներում Տոկիոն արագացրել է ռազմարդյունաբերության ոլորտի համագործակցությունը Թուրքիայի հետ։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ հակամարտության դեպքում Գերմանիան և Լեհաստանն իրենց ռազմական կարողությունները կտրամադրեն զորքերն արևելք տեղափոխելու համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») հայտարարել է, որ Մոսկվայի, Մոսկվայի մարզի մեծ մասի և Ռյազանի, Տուլայի, Կալուգայի, Տվերի, Յարոսլավլի և Վլադիմիրի մարզերի որոշ հատվածներում կսահմանափակվեն թեթև և գերթեթև ինքնաթիռների, ինչպես նաև քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի թռիչքները։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Հունիսի 15-ին Եվրամիությունը պաշտոնապես բացեց Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների առաջին կլաստերը։
Հյուսիսատլանտյան դաշինքը դեռևս չի քննարկում Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման հնարավորությունը, սակայն կազմակերպությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այս ուղղությամբ Եվրամիության ջանքերին: Այս մասին ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների համաժողովից առաջ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: Մամուլի ասուլիսի տեսանյութը տարածել է The Guardian պարբերականը։
Հակաօդային պաշտպանության միջոցները 5 ժամում 72 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ֆրանսիայում անցկացվող Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովի շրջանակում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։
Վաշինգտոնի վարչակազմը կցանկանար ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի տեքստը հրապարակել այսօր՝ հունիսի 17-ին, թեև Պակիստանը խնդրում է հետաձգել փաստաթղթի հրապարակումը մինչև հունիսի 19-ը։ Այս մասին CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինդոնեզիայի կենտրոնում տեղի ունեցած 6,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ, 70-ից ավելի վիրավոր։ Ավելի քան 840 բնակելի շենք և այլ կառույցներ վնասվել են: Այս մասին հաղորդել է Antara լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Տարերային աղետների հետևանքների մեղմացման ազգային գործակալությանը:
Վենսը հայտնել է, որ համաժողովի հանդիպումներից մեկի ժամանակ ուշադրություն է դարձրել Պուտինի ժողովրդականության վրա և «անմիջապես քննադատության է ենթարկվել»։
Ուկրաինայի զինված ուժերը ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ի միջոցով Բրյանսկի մարզում հարձակվել են Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա։ Վերջին տվյալներով՝ թիմին ուղեկցող կինը զոհվել է։ Հոսպիտալացվել է յոթ մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների հարցերով լիազոր Մարիա Լվովա-Բելովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է. այն կողմերին հնարավորություն է տալիս զարգացնել գործնական համագործակցությունը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղար Կաո Կիմ Հոռնը։
«Ռուսագրոտրանս» վերլուծական կենտրոնից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ շուկան հիմնականում անկում է ապրում հենց այս երկու գործոնի՝ նոր բերքի առատության և նեղուցի բացման սպասումների պատճառով։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր խնդիրների շուրջ մշտապես կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել։
ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը, որի ստորագրումը նախատեսված է ուրբաթ օրը, վերջնական չէ, Վաշինգտոնը կարող է վերսկսել Իրանին հասցվող հարվածները, եթե իրեն դուր չգա, թե ինչպես է Թեհրանը կատարում գործարքի պայմանները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան կշարունակի հեռահար ԱԹՍ-ներով հարվածներ հասցնել Ռուսաստանի էներգետիկ և ռազմական օբյեկտներին, և կոչ է արել դաշնակիցներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ավելի ակտիվորեն մղել դեպի խաղաղություն։
ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի բովանդակությունը, որը դեռևս պաշտոնապես չի հրապարակվել, արդեն հայտնի է մի շարք համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին:
Ֆրանսիայում անցկացվող Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում հունիսի 17-ին լրատվամիջոցի հետ զրույցում Սթարմերը միջադեպն անվանել է «խորապես մտահոգիչ»։
Չորեքշաբթի առավոտյան նավթի գները շարունակեցին անկում ապրել, քանի որ առևտրականները գնահատում են ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի մանրամասները, ինչպես նաև ԱՄՆ-ում վառելիքի պաշարների նվազման նշանները։