Թրամփի խոսքով՝ եթե Իրանը փորձի միջուկային զենք ստանալ, ապա «աներևակայելի հետևանքներ» կլինեն։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Հորմուզի նեղուցով անվտանգ ու ազատ տեղաշարժի շուտափույթ վերականգնումը բխում է բոլոր կողմերի շահերից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի համաձայնեցումը։
Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքին, զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:
Ես դժգոհ եմ այն բանից, թե ինչպես Իսրայելը պահեց իրեն Լիբանանի իրավիճակում
Ֆիլիպինների հարավում գտնվող Մինդանաո կղզում տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը 65-ից հասել է 68-ի, իսկ 33 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնել է Ֆիլիպինների Աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային խորհուրդը։
Հնդկաստանի իշխանությունները մինչև հունիսի 22-ը երկրում արգելափակել են «Telegram» մեսենջերը, հայտնում է Reuters-ը։ Սահմանափակումները մտցվել են այն օրենքի համաձայն, որը կառավարությանը իրավունք է տալիս արգելափակել կայքերն ու հավելվածները՝ «հանուն Հնդկաստանի ինքնիշխանության»։
Հանդիպման ընթացքում Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են սերտորեն համագործակցել Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում և այլ տարածաշ
Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արգելքներ և սահմանափակումներ էր կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնք շարունակվում են մինչ օրս։
Ռուսաստանցի կինը Լուգանսկի և Ղրիմի գիտական ու կրթական հաստատությունների գործունեության մասին տեղեկություններ է փոխանցել Ուկրաինայի անվտանգության ծառայությանը։ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է, որ կինը ձերբակալվել է, քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության հոդվածով։
Հունիսի 14-ին ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել էին Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը։ Այն նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։ Ինչպես նշել են Թեհրանում, հուշագրի ստորագրումից հետո 60-օրյա ժամանակահատվածում կողմերը քննարկելու են, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, իսկ հունիսի 15-ից հայտարարվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ՝ Լիբանանը։
Իսրայելը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա, իսկ իսրայելական բանակը կմնա Լիբանանի հարավում ստեղծված բուֆերային գոտում՝ երկրի հյուսիսային շրջանների բնակիչներին պաշտպանելու համար», երեկ երեկոյան՝ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մասին լուրից մոտ 20 ժամ անց, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Իրանի հետ հակամարտությունը երկրորդ պլան է մղվում, ԱՄՆ-ն այժմ կկենտրոնանա ուկրաինական կարգավորման վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպում են անցկացրել ուկրաինական կարգավորման հարցով։ Այս մասին հայտնել է Kyiv Independent թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանակին այցելել է Վաշինգտոն և փորձել է համոզել նախկին նախագահ Բարաք Օբամային հրաժարվել Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքումից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ընթացող G7-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ և կրկին կհանդիպի նրա հետ հունիսի 16-ին՝ ավելի ուշ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Իլհամ Ալիևը կաթոլիկ եկեղեցու հովվապետ Լևոն 14-րդին Ադրբեջան այցելելու պաշտոնական հրավեր է փոխանցել։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցեն հակամարտության ավարտի մասին հուշագրի ստորագրման արարողությանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Մաջիդ Թախտ-Ռավանչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե այն ժամանակները, երբ իրեն բռանապետ էին անվանում, վաղուց անցել են։
Վլադիմիր Զելենսկուն սպասում են Մոսկվայում, եթե նա պատրաստ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ պատասխանատու և լուրջ խոսակցության։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Եվրոպական մայրաքաղաքում ներկայացված զեկույցը ահազանգում է, որ ապօրինի ծխախոտի սպառումը արդեն գերազանցում է համայնքային շուկայի 10%-ը՝ պայմանավորված կեղծ արտադրանքի աճով և ԵՄ ներսում գաղտնի արտադրության նոր ցանցերի ձևավորմամբ։
Լոնդոնը պլանավորում է Կիևին հարստացված ուրան մատակարարել ատոմակայանների համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը։
Անգլիական King’s College London-ը հրապարակել է հետազոտություն, համաձայն որի՝ սահմանափակ բյուջե ունեցող երկրների համար այլևս արդարացված չէ մեծ տերությունների բանակներին՝ փոքրացված մասշտաբով կրկնօրինակելը։
Ուկրաինական ուժերը թիրախավորել են Մոսկվան. առավոտվա դրությամբ ռուսական ուժերը խոցել են ՌԴ մայրաքաղաքի ուղղությամբ արձակված ավելի քան 60 անօդաչու թռչող սարք։ Հարված է հասցվել Կապոտնյայի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանին։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ում։
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, հղում անելով նախարարության աղբյուրներից ստացված տեղեկություններին, հայտնել է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 16-17-ին կմեկնի Մոսկվա։
ԱՄՆ-ի և Իրանի միջև պատժամիջոցների վերացման և իրանական միջուկային ծրագրի շուրջ հակամարտության կարգավորման հարցերով բանակցությունների նոր փուլը կսկսվի ուրբաթ օրը Ժնևում փոխըմբռնման հուշագրի ստորագրման պահից։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի կողմից հայկական ծաղիկների ներմուծման արգելքի ֆոնին Հայաստանը դիվերսիֆիկացնում է արտահանման շուկաները։
Այդ խմբավորումների զինաթափումը Իսրայելի պայմաններից մեկն է երկարաժամկետ խաղաղության հասնելու համար:
Իրանը Իսրայելը համարում է ԱՄՆ-ի հետ հուշագրի կողմերից մեկը, ինչպես և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: