Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի երեկոյան՝ հունիսի 17-ին, Կազանում կընդունի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։ Դրա մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, գրում է «Коммерсантъ»-ը։
Կառույցի տարածած մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը միջազգային իրավունքի այն նորմերին, որոնք վերաբերում են Հորմուզի նեղուցում անվտանգ և ազատ ծովային նավարկությանը։
Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը իռլանդական RTÉ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը Իսրայելում կարող է «դավաճանություն» ընկալվել։
Սպիտակ տանը պարահանդեսային դահլիճի կառուցման նախագիծը, որը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կարող է արժենալ մոտ 600 միլիոն դոլար, ընդ որում՝ գումարի ավելի քան կեսը նախատեսվում է ծածկել հարկատուների հաշվին, գրում է The Washington Post-ը։
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի հետ:
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքական վերլուծաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն է:
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ ձեռնարկատեր Իլոն Մասկը, մեկ օրում հարստացել է միանգամից 164 միլիարդ դոլարով, նրա կարողությունը հասել է 1,27 տրիլիոն դոլարի։
Իսրայելը ԱՄՆ-ին խնդրել է ծանոթացնել Իրանի հետ կնքվելիք համաձայնագրի տեքստին, սակայն մերժում է ստացել, հաղորդում է իսրայելական N12 հեռուստաալիքը։
Նրանք, մասնավորապես, կոչ են արել ստիպել Իսրայելին դադարեցնել իր ռազմական ակտիվությունը Լիբանանում և անհապաղ հեռանալ օկուպացված լիբանանյան տարածքից, նշվում է հայտարարության մեջ։
Al Arabiya English հեռուստաալիքի կայքը հայտնել է, որ ստացել է 14 կետից բաղկացած համաձայնագրի պատճենը, որը, ինչպես սպասվում է, ուրբաթ կստորագրվի Վաշինգտոնի և Թեհրանի միջև։
«Եվրոպացի գործընկերները Հայաստանից կպահանջեն միանալ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին»,- նշել է Կռիլովը։
Ասում է՝ էներգետիկան պիտի զարգացնենք, թե բա՝ եվրոպացիք հեսա փող են տալու կուտակիչների համար: Պիտի, ասում ա՝ 5 մլրդ դոլար ներդրում գա Հրազդանի դատա կենտրոնի համար, որին անհրաժեշտ է ահռելի քանակի էներգիա: Ու մոռանում ա նշել, որ Հրազդանի ՀԷԿ-երի կասկադը պատկանում է« Տաշիրին», ՋԷԿ-ի 5 բլոկերից 4-ը նույնպես «Տաշիրին» ա պատկանում, իսկ 5-րդը` «Գազպրոմին», իսկ բուն ՋԷԿ-ն աշխատում է «Գազպրոմի» գազով, ատոմակայանն էլ «Ռոսատոմն» ա կառավարում:
Ռազմական փորձագետը լավատեսական կանխատեսումներ չի անում Ազգային ժողովի ընտրության արդյունքներով Հայաստանում ձևավորվող քաղաքական իրավիճակից՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունից և Ադրբեջանի առաջադրած պահանջներից բխող ռիսկերի առնչությամբ՝ ընդգծելով, որ հայ հանրությունը պետք է պատրաստվի վատագույն սցենարին։
Վրաստանի ՊԱԾ-ը (Պետական անվտանգության ծառայություն) հետախուզում է հայտարարել «Վրացական երկաթուղու» նախկին ղեկավար Դավիթ Փերաձեի նկատմամբ. նրա հետ միասին ևս 7 անձի մեղադրում են խոշոր չափի գումարի խարդախությամբ յուրացման համար։
Վան Ին համապատասխան հայտարարությունն արել է Պակիստանի փոխվարչապետ, արտգործնախարար Մոհամմադ Իսհակ Դարի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Ինդոնեզիայի Արևելյան Յավա նահանգում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվել։ Այս մասին ասված է ասիական հանրապետության Հրաբխագիտության և երկրաբանական աղետների հետևանքների մեղմացման կենտրոնի հայտարարության մեջ։
Disha հեղուկ բնական գազ տեղափոխող լցանավն առաջին նավն էր, որ անցել է նեղուցով՝ միացված տեղորոշման տրանսպոնդերներով։ Ըստ Հնդկաստանի իշխանությունների՝ նավն այժմ մտել է Արաբական ծով և ուղևորվում է Հնդկաստանի Գուջարաթի նահանգի Դահեջ նավահանգիստ։
ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումը նախատեսված է ուրբաթ օրը Բյուրգենշտոկում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նիկոլաս Բիդոն։
Ավստրալիան մայրցամաքի հյուսիսային հատվածում կանցկացնի «Pitch Black 2026» միջազգային ռազմաօդային զորավարժությունները, որոնց կմասնակցեն նաև 19 երկրից ժամանած զինվորականներ։ Զորավարժություններում կներգրավվի ավելի քան 100 ինքնաթիռ։ Այս մասին հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից։
Ստորագրվել է եվրոպա-թուրքական փաստաթղթերի փաթեթ, որը 7 տարվա ընդմիջումից հետո ճանապարհ է հարթում Եվրոպական ներդրումային բանկի՝ Թուրքիա վերադարձի և զարգացման նոր նախագծերի ֆինանսավորման համար։
Ցանկանում եմ Ձեզ հղել Իտալիայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ ջերմագույն շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ:
«Անհրաժեշտ է կանխել Իսրայելի բոլոր այն քայլերը, որոնք կարող են ձախողել «երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված խնդրի կարգավորումը, ինչպես նաև թույլ չտալ Գազայի հատվածում հրադադարի խախտումը, Հորդանան գետի արևմտյան ափին նոր բնակավայրերի հիմնմամբ պայմանավորված ահաբեկումները և Արևելյան Երուսաղեմի սադրանքները։ Պետք է կանխվեն նաև Լիբանանի ու Սիրիայի վրա իրականացվող իսրայելական հարձակումները»,- նշել է նա։
Շուրջ 30 միլիոն դոլար կներդրվի Վիկտորիա նահանգի գյուղական վայրերում պահեստարանների կառուցման համար, որտեղ կտեղակայվի ամերիկյան զինամթերքը՝ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան ուժերի արագ արձագանքման կարողությունները բարձրացնելու նպատակով:
Հարցին, թե ինչ է ակնկալվում բանակցությունների երկրորդ փուլից, Թրամփը պատասխանել է, որ կարծում է, որ «դա տեղի կունենա ժամանակին»։
Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) քննարկում է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցի նախագիծը, որն աչքի է ընկնում պաշտոնական Անկարայի հասցեին հնչած բավականին կոշտ ձևակերպումներով։ Իսպանացի պատգամավոր Նաչո Սանչես Ամորի կողմից պատրաստված փաստաթուղթը վերջնական քվեարկության կդրվի հունիսի 17-ին։
Բարեբախտաբար, գրոհի ժամանակ Ռոմանն ու իր կինը՝ Նատալյան տանը չեն եղել
Netflix-ը գնել է «Մաշան և արջը» մուլտֆիլմի երկու նոր եթերաշրջանի իրավունքը
ԱՄՆ նախագահը Ֆրանսիայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում Կատարի էմիրի հետ հանդիպմանը հայտարարել է, որ պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար։
ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի կնքումից հետո Հորմուզի նեղուցով լիարժեք նավարկության վերականգնումը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև մեկ ամիս։ Այս մասին Financial Times (FT) թերթին հայտնել է տանկերային նավատորմի աշխարհի խոշորագույն օպերատոր «Mitsui O.S.K. Lines» ընկերության ղեկավար Ձետարո Տամուրան։
Կատարը մասնակցել է Պակիստանի գլխավորած միջնորդական խմբին ճգնաժամի կարգավորման ջանքերի շրջանակներում։