2023թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ իր որոշումները:
168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը նշեց, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության վերջին օրերի հաղորդագրություններից հստակ երևում է՝ թշնամին հետագա սադրանքների համար պարարտ հող է նախապատրաստում:
Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ Արդարադատության միջազգային դատարանը որոշում ընդունեց Հայաստանի կողմից ներկայացված՝ «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին։
168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նշեց, որ մյունխենյան վերջին հանդիպումներից պարզ էր՝ Հայաստանի նկատմամբ ճնշումներն ուժեղանում են։
Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը։
Մյունխենում ամերիկյան պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ Փաշինյանի հանդիպումն Ալիևի հետ, ապա նրանց հրապարակային բանավեճը հերթական կորսված հնարավորությունն էր Հայաստանի և Արցախի համար։ Փակ դռների հետևում Ալիևը Փաշինյանին առաջարկել է ադրբեջանական անցակետ դնել Արցախի մուտքի մոտ, իսկ հայկական կողմից որևէ արձագանք չկա։ Երբ Ալիևն ընդունում է, որ հայկական կողմի նոր առաջարկները քայլ առաջ են, նշանակում է՝ Երևանը համաձայնել է հերթական զիջումներին։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Բաքու:
Հաագայի դատարանում հրապարակվում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ
Լյուքսեմբուրգը ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվեն խաղաղության համար եռակողմ բանակցությունները:
Հասնելով Ռուբեն Վարդանյանի հեռացմանը՝ Ադրբեջանը դե ֆակտո արձանագրելու է Արցախի ներքին կյանքին, պետական կյանքի կազմակերպմանը մասնակցելու իր իրավունքը, Արցախը արտաքին շրջափակման ենթարկելով՝ ստանալու է նաև Լեռնային Ղարաբաղի ներքաղաքական կյանքում որոշում կայացնելու մանդատ, այսինքն՝ Արցախը վերցնելու է նաև ներսից։
Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ, արտաքին գործերի կենտրոնական կոմիտեի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Իի հետ կայացած հանդիպմանը:
ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ այս անգամ այդ դեպքը չի լինի, և Ադրբեջանի կողմից չի լինի նույն վարքագիծը՝ այսինքն` նահանջ բարձրաձայնած պատրաստակամությունից:
Եթե Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ արվի, արդյո՞ք սա չի նշանակում, որ Արցախը կատարում է Ադրբեջանի պահանջը, հետևաբար՝ այդ դեպքում ո՞րը պետք է լինի ընդդիմության անելիքը։ Ըստ իրավիճակի, արդյո՞ք ընդդիմությունն ունի մշակված սցենար։
Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված ու արտացոլված են նոյեմբերի 9-ի փաստաթղթում, միջանցքի կարգավորումների վերաբանակցումը, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով, հայկական կողմի համար չի կարող ընդունելի լուծում լինել:
Վարուժան Ներսեսյանը հոդվածում նաև թվարկում է տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների, որոնք կոչ են արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը:
Թուրքիայի Սամանդաղ շրջանում տեղի ունեցած հուժկու երկրաշարժներից թեև զոհեր չեն եղել, բայց վնասվել է հայկական Սուրբ Մարիամ եկեղեցին։
Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմիի և Ֆրանսուա Ալֆոնսի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայ դատի եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի։
Վրաստանի ներքին գործերի նախարար (ՆԳՆ) Վախթանգ Գոմելաուրին, ի պատասխան ընդդիմադիր «Լելո» կուսակցության պատգամավոր Անա Նացվլիշվիլիի, ասել է, որ տեղեկությունները, թե վրացի ոստիկանները փախչում են երկրից, չեն համապատասխանում իրականությանը:
Բրիտանական հեղինակավոր «The Guardian» ամսագիրն իր շաբաթական ամփոփիչ համարում հրապարակել է «Ինչու՞ երկրաշարժը կարող է տապալել Թուրքիայի կառավարությունը» վերնագրով հոդված, որտեղ գնահատականներ է տվել նաև թուրք քաղաքագետ Քարաբեքիր Աքքոյունլուն։ Հեղինակը ներկայացնում է մի քանի հիմնական կետեր․
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղին և հայ ռազմագերիներին վերաբերող բանաձև է ընդունվել։
Ադրբեջանը հանձնված Ակնայից 6կմ հեռու նոր գյուղաքաղաք է կառուցելու՝ անուն էլ «Դեղնավուն» են դրել:
«Մյունխենում Հարավային Կովկասի նկատմամբ Բլինքենի և Մակրոնի վերաբերմունքը պարզապես հակառուսական քաղաքականության մի մասն էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Մյունխենի 59-րդ Անվտանգության համաժողովում Փաշինյան-Բլինքեն-Ալիև բանակցություններին ու Փաշինյան-Ղարիբաշվիլի-Ալիև պանելային քննարկման արդյունքներին:
168.am լրատվական-վերլուծական կայքը Groong փոդքասթի հետ համագործակցությամբ անգլալեզու հարցազրույցների շարք է իրականացնում։ Արցախում տիրող ճգնաժամի լույսի ներքո, երբ Արցախում 120 հազար հայ շարունակում է արդեն 72 օր շրջափակված մնալ, Groong փոդքասթի համահեղինակ Հովիկ Մանուչարյանն անգլալեզու զրույցներ է վարում քաղաքական, տնտեսական, հասարակական գործիչների հետ:
«Նիկոլ Փաշինյանն իր թուրք գործընկերների հետ յուրահատուկ ատելություն ունի Գրիգորի Խաչատուրովի հանդեպ, որովհետև մինչև 44-օրյա պատերազմը Խաչատուրովը բարձր մարտունակություն էր ստեղծել այն հատվածում, որտեղ ադրբեջանցիները հարձակվել էին մեզ վրա, և թուրքերին արժանի պատասխան էր տվել: Նաև 44-օրյա պատերազմի ժամանակ բազմաթիվ տեղեկություններ կան, որ Խաչատուրովն առաջարկել է այդ հատվածով Ադրբեջանին հարվածել և փորձել պատերազմի ելքը փոխել, […]
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի խոսքով՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն ծավալելու մասին Բրյուսելի որոշումը հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի, որը չի նպաստում Անդրկովկասում իրական կայունացմանը։
«Ակնհայտ է մի բան՝ գործ ունենք ոչ թե իրավական, այլ բացառապեսքաղաքական խնդրի հետ։ Ենթադրում եմ, որ իշխանության թիրախը ոչ այնքան Գրիշա Խաչատուրովն է, այլ նրա միջոցով մյուսներին և առաջին հերթին Սեյրան Օհանյանին հասնելը։ Վստահ եմ սակայն, որ Խաչատուրովի հաշվարկով ձախողվելու են»,- ասաց Մինասյանը։
Թուրքիայի հետ սահմանին գտնվող կամուրջներն ու ճանապարհները ենթակա են շահագործման: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի պահպանման ռեժիմի խախտում է գրանցվել: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը պաշտոնական Բաքվի և մասնավորապես Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած հայտարարությունների մասին նախ ասաց, թե բազմիցս են կարծիք հայտնել ու շեշտել, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն այլևս չեն ներկայացնում հայկական շահը և իրենց աթոռները պահելու համար կատարում են թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները։
Գեներալ Խաչատուրովը ճանապարհ անցած, հայրենիքի սահմաններ մեծացրած, պետության սահմաններ ընդլայնած մարդ է, և թող իրենք ցույց տան՝ քանի՞ հոգի կա զինվորական, որ հայրենիքի և պետության սահման են ընդլայնել, քանի՞սը կան: Եվ այս իմաստով լուռ մնալն ընդհանրական ախտ է: