Բաժիններ՝

Աբխազական կողմը վրացական կողմի հետ հանդիպման է նախապատրաստվում

Վրաստանից չվերահսկվող Գալիի վարչակազմի ղեկավար Կոնստանտին Փիլիայի խոսքով, միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) շրջանակներում հանդիպում է նախապատրաստվում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Աբխազիայի իշխանությունները պնդում են, որ վրացական կողմը բանակցությունների մասնակիցներից պահանջել է իրենց ID քարտերով անցնել Էնգուրիի կամուրջը, որին հաջորդել է իշխանության ընդվզումը։ Նրանց խոսքով, անհրաժեշտ է եղել անձնագիր օգտագործել։

Աբխազիայի արտաքին գործերի փոխնախարարը խոսել է Էնգուրի գետի մոտ չեզոք տարածք գտնելու և այնտեղ վրաններում հանդիպումներ անցկացնելու մասին։

Radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ Փիլիան նաև ասել է. «Մենք պատրաստ ենք բարիդրացիության, պատրաստ ենք հավասար երկխոսության»։

Նշենք, որ  Աբխազիայի արտգործնախարար Ինալ Արձինբան Աբխազիայում Ռուսաստանի «դեսպան» Միխայիլ Շուրգալիի հետ IPRM շրջանակներում կանոնավոր հանդիպումների վերսկսման հնարավորության հարցը քննարկել էր դեռևս 2022 թվականի հոկտեմբերին:

Ի դեպ, Գալիում IPRM հանդիպում չի անցկացվել 2018 թվականից։ Բացի Վրաստանից և Ռուսաստանից, բանակցություններին մասնակցում են ԱՄՆ-ի ներկայացուցիչները և ԵԱՀԿ-ի, Եվրամիության և ՄԱԿ-ի համանախագահները։ Քննարկումներին ներգրավված են նաև Սոխումիի և Ցխինվալիի ներկայացուցիչները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս