Ապրիլի 12-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, որը վերաբերում էր Արցախին։ Իշխանական պատգամավորը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչպես կմեկնաբանի այն, որ, երբ «Հայաստանն ասում է, թե Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, որոշ շրջանակներ դա հասկանում են՝ որպես հրաժարում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից»։
Արարատ Միրզոյանը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունն ու ներկայացրել առկա խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները
Ֆրանսիան լիովին սատարում է և իր աջակցությունը բերում սահմանի հայկական կողմում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործողություններին։
Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
Ֆրանսիան խոր մտահոգություն է հայտնում Հայաստանի տարածքում՝ Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ։
«Պատերազմը չի ավարտվել. մենք պատերազմի մեջ ենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:
Իրանի Իսլամական Հանրապետության բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի և չեզոքացնել երկրի սահմանների դեմ ուղղված ցանկացած սպառնալիք, թույլ չտալ, որ որևէ մեկը ոտնձգություն կատարի Իսլամական Իրանի գոյության դեմ:
Ռուս խաղաղապահներն ապահովել են Գորիս – Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով երկու ավտոշարասյունների ուղեկցումը։
168.am-ը Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՚՞ք Սյունիքում Ադրբեջանի ակտիվացումը պետք է դիտարկել նաև տարածաշրջանային այս իրողության համատեքստում:
Ադրբեջանը նշանակել է Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի քարտուղարության ղեկավար։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի կապ կար, սակայն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հայտարարություն է տարածել, որ այդ կապը կտրել են, իսկ նման հայտարարություններ սովորաբար պատերազմի շեմին են անում»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով երեկ Սյունիքի մարզի Տեղ գյուղում գրանցված միջադեպին:
Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներն ընդունել են Ռուսաստանի առաջարկը՝ խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու վերաբերյալ։
Հայ-ադրբեջանկան պայմանավորվածությունը միջազգային երաշխիքի կարիք է ունենալու. Միրզոյան
«Նիկոլի պրոթուրքական արտաքին քաղաքականության դառնաղի ու կորստաբեր պտուղներն են այն, ինչ ունենք այսօր: Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, ոչ էլ որևէ այլ գործընկեր, բարեկամ կամ ոչ բարեկամ երկիր մեղք չունի, որ Հայաստանը ղեկավարում են դավադիր պրոյեկտի շրջանակներում իշխանության բերված ներքին թշամիները»:
Նիկոլական քարոզչամեքենան պարբերաբար նվագում է միևնույն ձայնապնակը, որն արդեն խազված է, «խռխռում» է, բայց միևնույն է, չի դադարում օգտագործվել սեփական դիվանագիտական և անվտանգային ձախողումներն արդարացնելու համար: Խոսքը՝ Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, բանակցային ժառանգության մասին է:
ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդներն ապրիլի 11-ին Տեղ համայնքում ադրբեջանական սահմանային ռազմական սադրանքների մասին տեղեկացել են ՀՀ իշխանություններից: Այս մասին «168 Ժամ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության մամուլի պատասխանատու Պալոմա Հոլ Կաբալերոն:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է խաղաղության պայմանագիրը, ապա փորձեց նրա կարծիքն իմանալ Ալիևի վերջին հայտարարության վերաբերյալ։
Ռուսական կողմը բավարարված է նրանով, որ Հայաստանը պահպանում է հետաքրքրվածությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահներին ընդունելու հարցում
Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքում ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է իրականացրել, որի արդյունքում հայկական կողմը, պաշտոնական տվյալներով, ունի 4 զոհ և 6 վիրավոր:
«Խաղաղությանն ուղղված բանակցություններում Հայաստանը քանիցս հայտարարել է, որ չունի տարածքային պահանջներ Ադրբեջանից, ըստ էության ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սակայն այս հայտարարությունը որոշ շրջանակներ ներկայացնում են՝ որպես հրաժարում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից։ Խնդրում եմ ձեր մեկնաբանությունը»,- նշեց Արուսյակ Ջուլհակյանը։
Զախարովան շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է հետագայում էլ անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել այդ հարցում:
ԱԺ-ում տեղի ունեցած քննարկում-հարցուպատասխանից պարզ է դառնում, որ սահմանագծին ադրբեջանցիների հետ բանակցությունները, շփումները որևէ ձևով չեն կանոնակարգվում:
Դիվանագետն ընդգծել է եռակողմ պայմանավորվածությունները պահպանելու կարևորությունը:
ԵՄ-ն ափսոսանք է հայտնում զինված բախումների կապակցությամբ, որոնց հետեւանքով երեկ հայ-ադրբեջանական սահմանին՝ Տեղ գյուղի շրջանում, զոհվել կամ վիրավորվել են մի քանի հայ եւ ադրբեջանցի զինվորներ, հայտնում է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունը։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասաց, որ հակառակորդի նպատակն է, որպեսզի Տեղ համայնքի տարածքում զբաղեցնի կարևոր դիրքեր, իսկ հայկական կողմը չպետք է թույլատրի, որպեսզի ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները նման դիրքեր զբաղեցնեն։
Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա չի նախատեսվում: Այդ մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «Ahaber» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ: Ըստ ermenihaber.am-ի՝ նա հավելել է, որ նախքան ընտրությունները Էրդողանը ևս չի մեկնի Ռուսաստան:
Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր Թաներ Աքչամը 2023 թվականի մարտի 31-ին Ստամբուլի հայկական «Ակոս» թերթում թուրքերեն բացահայտող հոդված է գրել` թուրքական կառավարության կողմից 1938 թվականին Թուրքիայի արևելյան նահանգ Դերսիմում տասնյակ հազարավոր փոքրամասնությունների դաժան կոտորածի վերաբերյալ: Հոդվածը վերնագրված էր՝ «[Նախագահ] Մուստաֆա Քեմալը և [վարչապետ] Իսմեթ Ինոնուն հրամայել են թունավոր գազ օգտագործել Դերսիմի կոտորածի ժամանակ»։
Ադրբեջանական սադրրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր
«ՀՀ-ում հիմա գործում է քայլիստների ֆաշիստական դիկտատուրան: Շատ գործեր, որոնք, եթե անգամ ունեն իրավական հիմքեր, երկակի ստանդարտներով են դիտարկվում: Դատախազի այսօրվա միջնորդությունն ինչո՞ւ չի տարածվում, ասենք, Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու վրա թքելու, քաղաքացու նկատմամբ ուժ կիրառելու առումով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ընդգծելով, որ իր, Նաիրի Հոխիկյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ հարուցված քրեական գործերը ևս քաղաքական աստառ ունեն, քաղաքական պատվեր են: