
Թուրքիան գնալով կարևոր նշանակություն է ստանում ԱՄՆ-ի համար

Գերմանական «Die Welt» թերթն անդրադարձել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) կողմից Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հաստատմանը։ Մասնավորապես նշվում է, որ աշխարհում, որտեղ ԱՄՆ-ն կորցնում է իր ազդեցությունը, ի հայտ են գալիս նոր ուժային բևեռներ և այդտեղ Թուրքիան գնալով կարևոր նշանակություն է ստանում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«ՆԱՏՕ-ի համար Անկարան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Կովկասում և Սև ծովի միջև ընկած ռազմավարական կետերում պաշտպանական տեսանկյունից անփոխարինելի է»,- նշված է հրապարակման մեջ։
Նշվում է, որ ԹԱՄԺ-ի հաստատումը Արևմուտքի համար հաջողության նշան չէ, այլ բացահայտում է, թե Արևմուտքը Թուրքիայի վրա ինչքան քիչ լծակ/ հաղթաթուղթ ունի։
Հոդվածում ընդգծվում է, որ յուրաքանչյուր հակամարտություն իր մեջ կրում է Թուրքիային Արևմուտքից հետ մղելու և ՌԴ-ին մոտեցնելու վտանգ և ոչ-ոք այդպիսի ռիսկի դիմել չի ցանկանում։ Մտահոգիչ ճշմարտությունն այն է, որ առանց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս գործը գլուխ չէր բերվի և Անկարան դա գիտի նույնքան, որքան Բեռլինն ու Վաշինգտոնը։
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Էրդողանը ՆԱՏՕ-ին անդամցության համար Շվեդիային ստիպել է թանկ գին վճարել։ Մասնավորապես Ստոկհոլմը Թուրքիայի համար փոփոխել է ահաբեկչության դեմ պայքարի մասին օերնքը, իսկ Անկարան և ԱՄՆ-ն սակարկել են թուրքական F-16 նավատորմերի արդիականացման համար։