Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են կնքել

Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են կնքել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք պատմականորեն շատ ուժեղ դաշնակիցներ ու բարեկամներ ենք և ոչ միայն հարևաններ: Մենք դե ֆակտո ռազմավարական գործընկերներ էինք, սակայն այսօր ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիր»,–ասել է Վրաստանի վարչապետը։

Ղարիբաշվիլին նշել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի վերջին գերազանցել է 1 միլիարդ դոլարը։ Հայաստանը Վրաստանի վեցերորդ առևտրային գործընկերն է, ինչպես նաև երկրորդ արտահանող երկիրը։

Ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը ձեռքբերում է և վերջին մի քանի տարիների համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք է ու արտացոլում է երկու երկրների ընդհանրություններն ու նպատակասլացությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031