Միջազգային մամուլը շարունակում է արձագանքել և վերլուծել Թուրքիայի նախընտրական գործընթացները։
2023 թվականի մարտին, փետրվարի համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,2 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 5,3 տոկոս, փոխանցում է Վրաստանի ազգային վիճակագրակն ծառայությունը (Geostat):
«Վարչապետը, որը ՀՀ քաղաքացիներին տարանջատում է իր թիմի անդամներից, նրա ձեռքերը չգիտեմ՝ ինչ պետք է անել, պետք է համենայնդեպս զրկել բան ստորագրելու հնարավորությունից: Այդ թքելը նրա արդյունքն է, որ, ներողություն արտահայտությանս համար, հասկանում են, որ թքել են, որովհետև «Գելլափի» վերջին արդյունքներով ունեն 20 տոկոս ձայն, այսինքն՝ 10 մարդուց երկուսն է նրանց վստահում»:
Հայաստանում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ռազմական գործողությունների արդյունքում հարյուրավոր միլիոնների վնաս են կրել նաև ռազմական գործողությունների տեղանքում աշխատող կապալառու ընկերությունները։
Հայ-թուրքական առանց նախապայմանների հարաբերությունների մասին պնդումներին հակառակ՝ թուրքական կողմից շարունակում են հնչել նախապայմաններ. օրինակ, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանները կբացի՝ հենց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի։
Սյունիքի Տեղ գյուղի ուղղությամբ՝ հայկական և ռուսական անցակետերի միջև, արդեն տեղադրված է ադրբեջանական դրոշը, այնտեղ կա թշնամու ռազմական ներկայություն, շուտով նրանք կհայտարարեն, որ անցակետ էլ ունեն։ Օրինակ, Լավրովն ասում էր, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով՝ հայկական և ռուսական անցակետերի միջև ադրբեջանական անցակետ չպետք է դրվի։
Նա հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է ռուսական ռազմաբազան, գործում է միացյալ զորքերի խումբ, և, բնականաբար, դա ենթադրում է համատեղ միջոցառումներ, վարժանքներ բավականին կանոնավոր հիմունքներով։
Ինչին է սպասում ՀՀ իշխանությունը և ինչու է շտապում Ռուսաստանը:
Վրաստանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունները, որոնք վերաբերում են առանց տեխզննման տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքներին, ուժի մեջ կմտնեն 2023 թվականի հունիսի 4-ից։
«Ծաղիկները վերցրեցի ու տեսա՝ իրենք են այնտեղ: Քանի որ միայն ծաղիկներ չեն, նաև Արցախի դրոշն է, դարերով է այդպես, որ մենք դնում ենք մեր դրոշները թշնամու տարածքում, իհարկե, հիմա թշնամու տարածքն է մեզ մոտ, բայց դու գրավում ես այն տարածքները, որտեղ քո դրոշն է: Տրամաբանությունը դա է, այդ դրոշները հայտնվել են թշնամու տարածքում: Եթե ամբողջությամբ զարդարվեր Արցախի դրոշով կամ մեր մյուս խորհրդանիշներով, շատ ավելի լավ կլիներ: Դա ոչ միայն սիմվոլիկա է, այլ նաև կիրառական է: Երբ զինվորը վերցնում է տարածքը, դնում է իր դրոշը, վերջ»,- ասաց նա:
Այս մասին կազմակերպությունը հայտնում է իր ֆեյսբուքյան էջում։
Մոսկվան աջակցում է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Կիվիրյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանության քայլերը պետության անվտանգությունն ապահովելու հարցում հաշվարկված չեն և բերում են փորձանքների, ուստի գնալով էլ ավելի հիմնավոր է դառնում այն պնդումը, որ այս իշխանությունն ուղղակիորեն իրականացնում է իր վրա դրված ծրագիրը, քանզի անհնար է համառորեն իրականացնել սխալ քայլեր, որոնք Հայաստանի համար դառնում են ճակատագրական։
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին ասվում է ապրիլի 7-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրում:
«Իսրայելը բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրներ ունի, խուսափում է նոր խնդիրներից և ուղիղ առճակատումից Իրանի հետ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը՝ վերլուծելով տարածաշրջանային վերջին զարգացումները:
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Ադրբեջանին փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ուղղությամբ շարժվելու կոչ է արել: Քանանին մեկնաբանել է Ադրբեջանի կառավարության հապճեպ, էմոցիոնալ և ոչ կառուցողական դիրքորոշումները, գործողություններն ու արձագանքները Բաքվում իրանցի ուսուցիչների և դիվանագետների նկատմամբ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Վրաստանը և Ադրբեջանը չափազանց կարևոր դեր են խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, և այդ դերն օրեցօր ավելի է մեծանում, փոխանցում է Վրաստանի հանրային հեռարձակողը։
Թուրքիայի նախագահը շեշտել է էսկալացիայի և բռնության նոր փուլերի կանխարգելման կարևորությունը, որոնց, իր կարծիքով, կարելի է հասնել միայն ողջախոհություն ցուցաբերելով։
Ռուսաստանը, Լավրովի խոսքով, հանդես է գալիս տարածաշրջանում գտնվող երկրների միջև համագործակցության խորացման օգտին։
Չավուշօղլուն նշել է, որ Անկարան անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագրի կնքումը:
Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական հարաբերությունների և դրանցում տեղի ունեցող այլ զարգացումների շուրջ:
2019թ. դեկտեմբերին ադրբեջանական Bakcell բջջային օպերատորը «ՄՏՍ» ՓԲԸ-ից գնել է հեռահաղորդակցության բիզնես Ուկրաինայում։ Ռուսական ընկերությունն այն ժամանակ Bakcell կառույցի՝ Telco Solutions and Investments-ի հետ պաշտոնապես ստորագրեց ուկրաինական հեռահաղորդակցական բիզնեսի վաճառքի իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր։
Հայաստան – Ադրբեջան միջպետական սահման ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության հարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացվել է ՀՀ արտգործնախարարի կողմից Մոսկվայում մարտի 20-ին ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Աշխատանքները շարունակվում են: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Հայաստանի արտգործնախարարությունից:
Համազգային ջանքերի միավորմամբ և միջազգային հանրության տարբեր շրջանակների աջակցության ապահովմամբ հնարավոր կլինի հաղթահարել թուրք-ադրբեջանական ծավալապաշտական նկրտումներն ու աշխարհաքաղաքական մարտահրավերները։
Վրաստանի հաց արտադրողների ասոցիացիայի ղեկավար Մալխազ Դոլիձեն «Մթավարի արխի»-ի եթերում հայտնել է, որ ապրիլի 10-ից հացը 10 թեթրիով էժանանալու է։
Ռուսաստանի Դաշնությունը սկսել է ապրանքներ մատակարարել Թուրքիային Աբխազիայի դե ֆակտո հանրապետության միջոցով։
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունն անդրադարձել է մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք ընտրություններին և գնահատել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեին` որպես նախագահի թեկնածու։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին հակազդելու քաղաքականություն պետք է վարվի և՛ Արցախի, և՛ Հայաստանի իշխանությունների կողմից:
Նշվում է, որ խաղաղապահներն ուղեկցել են մարդասիրական բեռներով ավտոշարասյունը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
ԱԳ նախարարները կքննարկեն էներգետիկայի, Ուկրաինայի, հացահատիկի գործարքի, Անկարա-Դամասկոս երկխոսության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: