Մեծ Բրիտանիան ողջունել է Շվեդիայի հարցով Թուրքիայի կայացրած որոշումը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Ստամբուլ քաղաքում հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ:

Հանդիպման օրակարգային հարցերից է եղել Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը:

Թուրքական կողմն ընդգծել է Մերձավոր արևելքում կայուն խաղաղության համար Գազայում անհապաղ հրադադարի հաստատման և Պաղեստինի հարցի լուծման անհրաժեշտությունը՝ «Երկու պետություն երկու ժողովրդի համար» սկզբունքով:

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) շրջանակներում դաշնակցային հարաբերություններին և դրանց հետ կապված հարցերին:

Նախարարներն ընդգծել են Անկարայի ու Լոնդոնի վճռականությունը բոլոր ոլորտներում առկա համագործակցությունը խորացնելու հարցում:

Բացի այդ, Քեմերոնը ողջունել է Թուրքիայի նախագահի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի մասին օրենքի նախագծի ստորագրումը:

Երկկողմ հանդիպումից հետո անցկացվել են քննարկումներ պատվիրակությունների միջև:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031