Այն, ինչ մենք անում ենք հիմա, այն է, որ մենք վերջ ենք դնում ցանկացած հնարավորության, որ նրանք կարող են միջուկային հրթիռ ունենալ
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հնչել են օդային տագնապի շչակներ։ Բահրեյնում նույնպես հնչել են ազդանշանային շչակներ։
Ալյաթ նավահանգստում կարող է սկսել գործել վաշինգտոնյան Caspian Policy Center-ի ներկայացուցչությունը, իսկ TRIPP+ կորպորատիվ հիմնադրամը գլխավորել է Թրամփի ընտրարշավի հովանավորներից մեկը
«Մենք առաջարկներ ենք ստացել միջնորդներից, բայց ձեր թույլտվությամբ այժմ չեմ մանրամասնի։
Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման ֆոնին` համաշխարհային նավթի գները կտրուկ աճել են։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հուլիսի 19-ին զսպվածության կոչ է արել այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է երկրի հարավ-արևմուտքում կառուցվող ատոմակայանին։ Այս մասին ասվում է X սոցիալական ցանցում գործակալության տարածած հայտարարության մեջ։
Իրանական պետական IRNA գործակալությունը հաղորդում են, որ Միացյալ Նահանգների գիշերային հարվածների հետևանքով Իրանի հյուսիս-արևմուտքում առնվազն մեկ մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել:
Քուվեյթի բանակը հատարարել է, որ հակաօդային պաշտպանությունը ուժերը չեզոքացնում են իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումները։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կարծում է, որ իր երկիրը կարող է ավարտել ԱՄՆ-ի հետ ռազմական հակամարտությունն ու անցնել հակամարտության կարգավորման բանակցություններին միայն այն ժամանակ, երբ առավելության հասնի ռազմադաշտում։
ԱՄՆ-ը նախապատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների՝ ուժեղացնելով ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Այս մասին պնդում է Washington Post թերթը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյան։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը նախկինի պես բաց է Թեհրանի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորման համար, հայտնում է CNN-ը։
Հորմուզի նեղուցի հարավային երթուղին անցնելու ժամանակ երկու լցանավեր են պայթել և կորցրել ընթացքը, հաղորդում է Press TV-ն՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությանը։
ԱՄՆ-ի զինված ուժերը հայտնել են, որ հուլիսի 18-ին Իրաքի հյուսիսում Իրանի իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է մեկ ամերիկացի զինծառայող։ Դեպքը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով զոհվել էր ԱՄՆ-ի երկու զինծառայող, ևս մեկը համարվում է անհետ կորած։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ահռելի վնասներ է կրել ամերիկյան հարվածների հետևանքով։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ ԶՈՒ ինքնաթիռներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին:
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ավարտել է Իրանի ուղղությամբ հարվածների 9-րդ անընդմեջ շարքը, և հրապարակել է «Tomahawk» հրթիռների արձակման և F/A-18 կործանիչների թռիչքի տեսագրությունը
Պենտագոնն ավելացնում է ռազմական ինքնաթիռների քանակը տարածաշրջանում, սակայն ԱՄՆ գործողությունների ընդլայնումը կբարդանա հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցների և հեռահար զինամթերքի սպառվող պաշարների պատճառով։ Այս մասին հրատարակությանը հայտնել է ամերիկացի մի պաշտոնյա, ով ծանոթ է Սպիտակ տան ներքին քննարկումներին։
OneTwoTrip-ի տվյալներով, գաստրոնոմիական տուրիզմի համար լավագույն երկիրը ռուսաստանցիները համարել են Իտալիան․ այն ընտրել է հետազոտության մասնակիցների 64%-ը։ Այնուհետև հաջորդում են Վրաստանը (55%) և Ռուսաստանը (51%), որը առաջ է անցել Ֆրանսիայից, Չինաստանից, Իսպանիայից, Հունաստանից, Հայաստանից, Ճապոնիայից և Ուզբեկստանից։ Այս մասին հայտնում է «Известия»-ն։
«Իրանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար»,-հայտարարել է Հորդանանի Սենատի նախագահ և նախկին վարչապետ Ֆեյսալ ալ-Ֆայեզը։
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) և Լոզանի համալսարանը հրապարակել են «Եվրոպայի բանտերը և ազատազրկվածները 2025թ.» զեկույցը։
Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը հասել է 4328-ի։ Այդ մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։
Իրանի գերագույն առաջնորդի սպանությունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով, որի աղբյուրը մինչ օրս չի գտնվել: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին տեղական պարբերականներից մեկին տված հարցազրույցում:
Մոջթաբա Խամենեիին կարողացել են տեսնել միայն «շատ փոքր թվով» մարդիկ, ասել է ԱԳ նախարարը իրանցի լրագրող Ջավադ Մուգուին տված հարցազրույցում: Նա ընդգծել է, որ հասանելիությունը Խամենեիին մնում է խիստ սահմանափակ, իսկ նրա հետ անձնական հանդիպման հնարավորություն ունեցող անձանց շրջանակը նվազագույն է:
2026 թվականի հունվար–մայիս ամիսներին (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) աճ է արձանագրվել ինչպես ԵԱՏՄ-ի համախառն ուղևորաշրջանառության (0,8%-ով), այնպես էլ մի շարք ազգային ցուցանիշների գծով՝ Բելառուսում (7,8%-ով), Հայաստանում (6,1%-ով), Ղազախստանում (4,1%-ով) և Ղրղզստանում (3,9%-ով)։
Տարածաշրջանում ամերիկյան ռազմական բազաների նկատմամբ Իրանի պատասխան հարվածները արմատապես փոխել են տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը, հայտարարել է արտգործնախարար Աբաս Արաղչին՝ պնդելով, որ դրանք ցույց են տվել ամբողջ տարածաշրջանում հարվածներ հասցնելու Իրանի կարողությունը՝ առանց արդյունավետ ռազմական պատասխան սադրելու, տեղեկացնում է Tasnim‑ը։
Թեև մեր միջուկային օբյեկտները վնասվել էին 12-օրյա պատերազմի ընթացքում, և մենք փաստացի գտնվում էինք հարկադիր մորատորիումի պայմաններում, մեր առջև խնդիր էր դրված մերժել հակառակորդի պահանջը՝ ընդունել ուրանի հարստացման արգելքը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, հաղորդում է Mehr-ը։
Քուվեյթը հայտարարել է, որ Իրանը հարվածել է էլեկտրակայանին և ջրի աղազերծման կայանքին, հաղորդում է Al Jazeera-ն։
Հանրապետականները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում պետք է ներառեն Իրանը։ Այս մասին սոցցանցերում գրել է նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Միացյալ Նահանգների հարձակումները և դրանց ոչնչացման հրապարակային ցուցադրումը հիշեցնում են ահաբեկչական խմբավորումների մեթոդները։
ԱՄՆ-ն հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին, հաղորդում է The Iranist-ը։