Նրա տվյալներով՝ տարածաշրջանում ուժերի շարունակվող կուտակման ֆոնին Թրամփը դեռևս դիտարկում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության վերսկսման հնարավորությունը։
Գերատեսչությունը նաև ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի այն քաղաքացիները, որոնք ցանկանում են Իրանից մեկնել Հայաստանով, Հայաստանի տարածքում մինչև 180 օր գտնվելու համար վիզայի կարիք չունեն։
Թիրախների թվում են եղել Իրանի ռազմածովային կարողությունները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստները, առափնյա դիտարկման կետերը և հակաօդային պաշտպանության միջոցները։
Ակտիվների բռնագրավման աղմկահարույց դեպքերը մեծացրել են ռուսական էլիտայի ներկայացուցիչների մտավախություններն առ այն, որ պետությունը կարող է բռնագրավել իրենց ունեցվածքը, կամ որ իրենք կարող են կորցնել իրենց խնայողությունները: Դրա մասին գրում է Bloomberg-ը:
Թուրքիայի հյուսիսային Բարթըն և Քասթամոնու նահանգների սահմանին գտնվող Քափըսույու լողափն իր միջով անցնող գետակի շնորհիվ հանգստացողներին հնարավորություն է տալիս ընդամենը մի քանի քայլով մի նահանգից անցնել մյուսը:
Wildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետո: Նրանցից ավելի քան 88,000-ը կստանան իրենց առաջին վճարումները այսօր։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը։
ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի նոր ղեկավար Խալիլ ալ-Հայյան կոչ է արել բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվել և համապարփակ ազգային երկխոսություն անցկացնել։ Նա այս հայտարարությունն արել է ընտրվելուց հետո իր առաջին քաղաքական ելույթում։
168TV-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի հյուրն իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսեյնին է:
Ամերիկյան «Global Firepower» ռազմավերլուծական կենտրոնը հրապարակել է տանկային հզոր ստորաբաժանումներ ունեցող երկրների մասին զեկույց 2026-ի դրությամբ։
Վրաստանում կրթության ոլորտի գլխավոր մարտահրավերներից շարունակում են մնալ ուսուցիչների տարիքային պատկերն ու նոր կադրերի անբավարար ներհոսքը։ Սա նշված է «Գալթ ընդ Թագարտ» (Galt & Taggart) ընկերության հետազոտության մեջ։
2020 թվականի հոկտեմբերից ադրբեջանական գերության մեջ գտնվող 56-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ նրա փաստաբանների և ընտանիքի համար։
Իրանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն հարվածի իր կամուրջներին և էլեկտրակայաններին։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանի արտաքին առևտրային շրջանառությունը ապրանքների գծով (բացառությամբ չհայտարարագրված առևտրի) կազմել է 12,925.4 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 5.8 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ:
Վերջերս Եկատերինբուրգում սկզբունքային զրույց է եղել Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի միջև։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ սենատոր Վլադիմիր Ջաբարովը`պատասխանելով ՀՀ ԱԺ ընտրությունների ֆոնին երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի մասին հարցին։
Ընդդիմադիր դաշտը պետք է կարողանա ձևակերպել այնպիսի առաջարկ, որը համահունչ կլինի նոր աշխարհաքաղաքական իրողություններին և միաժամանակ կծառայի Հայաստանի շահերին։
Իրանը ուղիղ նախազգուշացում է հղել Բուլղարիային՝ կապված երկրում ամերիկյան ռազմական ինքնաթիռներ տեղակայելու պլանների հետ՝ հայտարարելով, որ Սոֆիան չպետք է թույլ տա իր տարածքն օգտագործել Թեհրանի դեմ գործողությունների համար․ գրում է Euronews-ը։
Էգեյան ծովին մոտ գտնվող Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյե շրջանի Գյոքչեօվաջըք թաղամասի անտառային տարածքում դեռևս չպարզված հանգամանքներում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել Մուղլայի անտառային տարածքների տարածաշրջանային վարչության և քաղաքապետարանի հրշեջ ծառայության ուժերը: Հայտնում է Ermenihaber.am-ը։
Ռազմավարական օրակարգի շրջանակում խորացրել ենք Գերմանիայի և Ադրբեջանի միջև առկա ամուր հարաբերությունները։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նիկլաս Վագները։
Թեհրանն անհիմն է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն Իրանի իբր թե նոր միջուկային օբյեկտի մասին և Վաշինգտոնին մեղադրել է երկրին նոր հարվածներ հասցնելու պատրվակ որոնելու փորձի մեջ:
ԱՄՆ բանակը հաստատել է, որ հուլիսի 17-ին Հորդանանում ռազմաբազայի վրա իրանական հարձակման հետևանքով զոհվել է ամերիկացի ևս մեկ զինծառայող։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը` նշելով, որ այսպիսով Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի։
2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստան է այցելել 2,734,504 օտարերկրյա այցելու, ինչը 2,7%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ռեջեփ Էրդողանը, ինչպես ասում են, շամպայն է բացել։ Ըստ փորձագետների` Թուրքիայի առաջնորդի գլխավոր մղձավանջը՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, որը ստեղծվել է դեռևս Քեմալ Աթաթուրքի կողմից, փլուզվել է։
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում այլ երկրների հետ Հորմուզի նեղուցով բեռների տարանցման համար պաշտպանված միջանցքի կազմակերպման շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպումից հետո։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Իլհամ Ալիեւը, որ այց է կատարել Գերմանիա, կանցլեր Մերցի հետ ասուլիսում հաստատել է, որ Բաքվում եղել է ՌԴ եւ Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպում։ Ալիեւն իհարկե ասել է, թե դրա մասին Ադրբեջանը իրազեկված չէ, սակայն ինքնին հասկանալի է, որ նա հակառակը չէր ասելու որեւէ պարագայում։
Հայաստանում և հատկապես տեղի քաղաքական կյանքում արձակուրդային անդորր է։ Այս պահին ամենից քաղաքական հարցը ԱԺ բացումն է (որը, խոշոր հաշվով, ներկայիս միտումների ու գործելաոճի պահպանման դեպքում էական ազդեցություն չի ունենալու խորհրդարանի շենքից դուրս գտնվող գործընթացների վրա)։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը:
Թուրքիայի Անկարա նահանգում ուսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով տուժած օդաչուն մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է İHA գործակալությունը:
Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի ազգային հավաքականի հաղթանակի կապակցությամբ։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության պաշտոնանկ արված ղեկավար Օզգյուր Օզելը հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հակազդելու նպատակով նոր կուսակցություն հիմնելու մտադրության մասին․ գրում է Associated Press-ը։
Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու շտապօգնության բրիգադները։
ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ընթացքում Իրանի դեմ վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը գերազանցել է 500-ը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։