Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)-ը երեկ հայտնել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին:
ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 55 մարդ, վիրավորների թիվը հասել է 629-ի։ Այս մասին X-ում գրառման մեջ հայտնել է Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Հոսեյն Քերմանպուրը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Թուրքիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռաշադ Մամեդովին զբաղեցրած պաշտոնից հետ կանչելու մասին։
Իրաքի իշխանությունները հերքել են այն տեղեկությունները, որ վարչապետ Ալի Ֆալեհ ալ-Զայիդին հուլիսի 23-ին Թեհրան կատարած այցի ժամանակ Իսլամական Հանրապետության ղեկավարությանը փոխանցել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկը, որը, ենթադրաբար, մերժվել է Իրանի իշխանությունների կողմից: Այս մասին ասվում է Իրաքի վարչապետի մամուլի ծառայության հատուկ հայտարարության մեջ։
Վրաստանի իշխանությունները լիովին համագործակցում են ԵՄ-ի հետ և պահպանում են պատժամիջոցների ռեժիմը, ինչի արդյունքում մինչ օրս հանրապետությունում եվրոպական սահմանափակումների շրջանցման ոչ մի դեպք չի արձանագրվել: Այս մասին ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ բանակին պատկանող զինամթերքի երեք պահեստների ոչնչացման և Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի դիտակետին հարվածելու մասին:
Ռաշադ Մամեդովը Թուրքիայում Ադրբեջանի դեսպանն էր 2021 թվականի հուլիսի 26-ից։
Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է
Ուրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ հրաժարականները համակարգված կերպով են իրականացվել։ Նշվում է, որ Օզելը հրաժարականի դիմումը ներկայացրել է վերջինը՝ սպասելով, մինչև գործընթացն ավարտեն մյուս 90 պատգամավորները։
Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ ալ-Զայիդին հուլիսի 23-ին Թեհրան այցից առաջ Սպիտակ տանը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ ուշադիր հետևում է տարածաշրջանում ցանկացած նախաձեռնության, որը կարող է մեծացնել ԱՄՆ-ի ազդեցությունը կամ փոխել առկա ռազմավարական հավասարակշռությունը։
Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեսիային Իրանի դեմ կամ կնպաստի Իրանի ուղղությամբ հարվածների հասցմանը, կդառնա իրանական զինված ուժերի օրինական թիրախ: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին Շանհայի համագործակցության կազմակերպության ԱԳՆ խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իրանի զինված ուժերը անցյալ գիշեր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով հարվածներ են հասցրել Բահրեյնում ԱՄՆ-ի «Շեյխ Իսա» և Հորդանանում «Ալ-Ազրաք» բազաներին՝ խոցելով վառելիքի պահեստարանները և պահեստները։ Այդ մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հութիների կողմից նախօրեին սաուդյան երկու նավթատարի թիրախավորումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է՝ զինյալների կողմից հետագա հարձակումների դեպքում պատասխանատվության կենթարկի Իրանին։
Թեհրանը վտանգավոր նախադեպ է համարել ԱՄՆ-ի՝ հնարավոր փոխհատուցումների համար իրանական ակտիվներն օգտագործելու ծրագրերը։
Վրաստանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել։ Առանց լույսի է մնացել երկրիմեծմասը, այդ թվում՝ Թբիլիսին։ Խափանման պատճառները դեռ հայտնի չեն։
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել Է Իրանի ուղղությամբ գիշերային հարվածների հերթական շարքի ավարտի մասին, որոնք անցկացվում են արդեն 13-րդ գիշերն անընդմեջ: Նշվում է, որ ամերիկացիների հարձակումը հաջող է անցել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թեհրանը դեռ պատրաստ չէ Վաշինգտոնի հետ համաձայնությունների, և Միացյալ Նահանգները պետք է շարունակի ռազմական գործողություններն Իրանի դեմ:
Ամերիկայում անցկացված հեղինակավոր մրցույթում Թուրքիայի Քազդաղի լեռնային շրջանում ստացվող սև մեղրը 5-րդ տարին է, ինչ անընդմեջ հաղթում է «մուգ մեղրներ» անվանակարգում և ճանաչվում լավագույնը աշխարհում։
Ծագումով քուրդ աթլետ Ջումալի Արսլանը պնդում է, որ իր ազգային պատկանելության պատճառով իրեն խոչընդոտել են մասնակցել Անթալիայում անցկացված «Աթլետիկայի աշխարհի քայլքի առաջնությանը»: Քուրդ մարզիկը Թուրքիայի աթլետիկայի ֆեդերացիայի դեմ բողոք է ներկայացրել Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիա:
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է:
Ադրբեջանը ձեռք է բերել առնվազն 7 պակիստանա-չինական JF-17 կործանիչ։ Այս մասին են վկայում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած ուսումնական թռիչքների կադրերը։
Իրանի զինված ուժերը հայտնել են, որ հուլիսի 17-ին հրթիռային հարված են հասցրել Քրդստանի աշխատավորների կուսակցության «Կոմալա» կենտրոնակայանին, որը գտնվում է Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական ինքնավար շրջանի Սուլեյմանիա քաղաքի մոտակայքում:
2026 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում զբոսաշրջությունից ստացված եկամուտները նվազել են 2%-ով և կազմել 1.9 միլիարդ ԱՄՆ դոլար, հայտնել է Վրաստանի տուրիզմի ազգային վարչությունը։
168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանն է։
Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ ու խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը, որը հայտնի է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը թիրախավորող իր ելույթներով և սպառնալիքներով, առանձնահատուկ ոգևորվել է և ադրբեջանական մեդիա դաշտում Հայաստանի հասցեին սկսել է հնչեցնել սպառնալից տեքստեր՝ վերջերս Պետքարտուղարության կողմից Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP+ առևտրային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում Կոնստանտին Սոկոլովի նշանակումից հետո… Նա անգամ մոտ մեկ շաբաթ առաջ գրառում էր արել՝ առաջարկելով ընդհուպ մինչև ռազմական քայլեր, ինչը օգոստոսի 8-ից հետո չէր հնչել ադրբեջանական կողմից։
Թուրք դիվանագետ և նախկին դեսպան Ահմեդ Սյուհա Ումարն անդրադարձել է Անկարայի արտաքին քաղաքականությանը։ Իր հեղինակած հոդվածում նա պնդում է, որ նախկինում դիվանագիտական խոշոր հաջողություններ արձանագրած Թուրքիան այժմ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության օրոք լուրջ զիջումների է գնացել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նա հիշեցրել է, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման […]
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) համադրված հարվածով Քուվեյթի Ալ-Ուդեյրի բազայում ոչնչացրել է ԱՄՆ բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի հատուկ ստորաբաժանումը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։
Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե քաղաքի մերձակայքում հարձակման է ենթարկվել «Իսլամական առողջապահական կոմիտեի» քաղաքացիական պաշտպանության ծառայությանը պատկանող տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով վիրավորվել է մի քանի բուժաշխատող. այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայության աղբյուրը։