«Մարտական գործողություները, որոնք ծավալվեցին, մենք մոտենում էինք մի վիճակով, երբ նույնիսկ բանակը մատակարարումների խնդիր ուներ։ Արդեն ասել եմ, որ Ադրբեջանի կողմից պատերազմի նախապատրաստությունը տեղի էր ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, երբ բլոկադայի ենթարկվեց Արցախը, որովհետև Ադրբեջանի նպատակն էր հյուծել, դիմադրությունից զրկել Արցախը և դրանից հետո գնալ մարտական գործողությունների ծավալման»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։
Լարս տանող ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ կգործեն, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաներն իրենց երախտագիտությունն են հայտնել Իսլամական Հանրապետությանը տարածաշրջանային հարցերի վերաբերյալ դիրքորոշման համար: Նրանք նաև հայտարարել են Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման հարցում իրենց երկրների շահագրգռվածության մասին:
Հայաստանը պետք է Ադրբեջանին հուսալի երաշխիքներ տրամադրի «Զանգեզուրի միջանցքի» երկայնքով՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխափան երթևեկության համար։
Ադրբեջանի բպետական անվտանգության ծառայությունը հրապարակել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալման և հարցաքննության նոր կադրերը:
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բեզրփաշը հոկտեմբերի 6-ին երկօրյա այցով կայցելի Ադրբեջան։ Նախատեսված են Բեզրփաշի հանդիպումները Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, ինչպես նաև թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ։
Թուրքիան ողջունում է իսպանական Գրանադա քաղաքում Ղարաբաղի հարցով հանդիպմանը չմասնակցելու Ադրբեջանի որոշումը, ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության, հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո է 15 նույնականացված հայ։ Այս մասին Տելագրամի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը` վկայակոչելով իր աղբյուրները։
Միացյալ Նահանգների վարչակազմը պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը` կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ. Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը (դեմոկրատ Մերիլենդից) տարածված գրավոր հայտարարության մեջ։
ԱՄՆ պետքարտուղարությունը ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը հաստատել է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ օրեր առաջ նախքան Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, ԱՄՆ, ԵՄ ու ՌԴ բարձարստիճան դիվանագետները հանդիպել են Թուրքիայում:
Փորձագետը նման դիրքորոշում է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջով Թուրքիայի կողմից ՄԱԳԱՏԷ-ին դիմելու հարցին:
Ռուսական «Но́вые изве́стия» օրաթերթի համաձայն՝ 2023-ին ռուսներն իրենց արձակուրդները դրսում անկացնելուց հրաժարվում են՝ ամենից շատ գնաճի պատճառով։
Անհատական մակարդակում անձնական ցավի, տառապանքի ձևով արտահայտվող այդ աղետը հավաքական, համազգային հարթությունում հայկական պետականությանը զրկել է առաջին հերթին իմաստից:
Թուրքիայում առաջին անգամ «Զրո թափոն» ծրագրի շրջանակներում կենդանիների օրգանական թափոնների արյունից հեղուկ պարարտանյութ է պատրաստվել, որով սպանդանոցներում մորթված կենդանիների թափոնների քանակը գործնականում զրոյի է հասցվում:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ով հրճվում է Ռուբեն Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի և Դավիթ Մանուկյանի ձերբակալություններով, ազգային տարրական արժանապատվությունից զուրկ մարդիկ են:
Բազմաթիվ արդարացի բողոքներ կան Արցախի կորստի հարցում Ռուսաստանի խայտառակ դերի և Հայաստանի սահմանները պաշտպանելու հարցում անգործության մասին։ Այնուամենայնիվ, շատ դժգոհություններ կան նաև միջազգային հանրության, այդ թվում՝ Միացյալ Նահանգների անտարբերությունից՝ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ։
Սամվել Նիկոյանի խոսքով՝ 2018 թվականին Փաշինյանին աջակցած և դրա համար հիմա ափսոսող մարդիկ համալրել են Փաշինյանի իշխանության հեռացումը ցանկացողների շարքերը, Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում. ապացույցը Երևանի ավագանու ընտրություններին այս խմբակի հավաքած ձայների քանակն է՝ 825 հազար ընտրողից ընդամենը 75 հազարինը, ուստի պետք է ոչ թե լացել և հանձնվել, այլ պայքարել։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է։
168.am-ին հայտնի դարձավ, որ «Ես և իմ հայրենիքը» առարկայի դասագիրքը դպրոցներում չի լինի: Դասագիրքը խոտանվել է, և այս պահի դրությամբ հասանելի չէ նաև դրա էլեկտրոնային տարբերակը:
«Մենք ընդամենը կարողանում ենք խնդիրները, կարիքներն առանձին փոխանցել ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբին, նա էլ փոխանցում է Կառավարությանը»։
Այսօր Ադրբեջանը հայտարարել է, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտպանությունը կիրականացվի Ադրբեջանի օրենքներին և միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան։ Նրա պաշտպանության հարցերով զբաղվելու է փաստաբան Ալով Սաֆարալիևը։ Նա հայտնել է, որ ներկա է գտնվել Հարությունյանի հարցաքննությանը։
«Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ակտիվորեն դրդում է Եվրամիությանը «վճռականորեն բռնել» Հայաստանի կողմն ընդդեմ Ադրբեջանի»,- գրում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականը։
«Ծայրահեղ վտանգավոր վիճակ է։ Չկա մի երկիր, որը հայտարարել է, որ Հայաստանի դեմ պատերազմի դեպքում կաջակցի մեզ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Դանիելյանը։
2023-ին Թուրքիան եվրոպական 4 երկրի հետ բնական գազի մատակարարման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել:
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վոյչեխ Գերվելի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
Ադրբեջանն առևանգել և ապօրինի ձերբակալել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այսօր հայտնի դարձավ, որ Արայիկ Հարությունյանը Բաքվում արդեն հարցաքննվել է, նրա պաշտպանությունը ստանձնել է ադրբեջանցի փաստաբան Ալով Սաֆարալիևը։
Հեռախոսազրույցի ընթացքում Զելենսկին ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, առկա սպառնալիքների և ապագա համագործակցության ձևաչափերի շուրջ։
«Ֆրանս պրես» գործակալությունը լուսանկարներ է հրապարակել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուց։
Ի պատասխան ընդդիմադիր պատագամավորների այն դիտարկման, թե Նիկոլ Փաշինյանն է մեղավոր Արցախի այսօրվա կարգավիճակի համար, քանի որ նա հայտարարում էր, որ միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել նշաձողը, իսկ իրականում հենց Նիկոլ Փաշինյանն է նշաձողն իջեցրել, վերջինս հաստատեց դա: