Իրանը պատժամիջոցների ուժեղացման դեպքում սպառնում է դուրս գալ միջուկային զենքի չտարածման պայմանագրից

Իրանը կարող է դուրս գալ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից և սկսել հարստացնել ուրանը 60 տոկոսից բարձր մակարդակի, եթե միջազգային պատժամիջոցների ճնշումը շարունակվի։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային։

«Իրանն այս պահին միայն դադարեցրել է լրացուցիչ արձանագրության կամավոր կատարումը, սակայն մինչ օրս մնում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ, սակայն պատժամիջոցների շարունակման պարագայում օրակարգում կարող են հայտնվել պայմանագրից դուրս գալը, 60 տոկոսից բարձր ուրանի հարստացումը, արդիականացված ցենտրիֆուգների արտադրությունն ու արտահանումը, ինչպես նաև միջուկային ոլորտում միջազգային հարաբերությունների ընդլայնումը»,- Ռեզայիի խոսքը մեջբերում է «Tasnim» գործակալությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031