168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Իրանի իշխանությունները ուղիղ բանակցություններ են սկսել ԱՄՆ-ի հետ Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «X» հարթակում կատարած գրառմամբ հերթական անգամ վերահաստատել է իր աջակցությունը Ադրբեջանին՝ ընդգծելով երկու երկրների եղբայրական կապը։
Իրանի կիբերհրամանատարությունը հայտնել է, որ իր մասնագետները ստիպված են եղել պայքարել Իսրայելի կազմակերպած կիբերհարձակումների դեմ, որոնք հանգեցրել են իրանական երկու բանկերի տեղեկատվական համակարգերի խափանմանը: Այս մասին հայտնել է Press TV-ն։
Հունիսի 18-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի միջև, հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Մեղրիի անցակետում ավտոմեքենաների կուտակումը պայմանավորված չէ ներկայիս պատերազմական իրավիճակով: Պատճառը Հայաստանի և Իրանի միջև սահմանային անցակետերում տարածքի և կանգառների չափն է, որի ընդլայնման ուղղությամբ հիմա աշխատանքներ են իրականացվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդինը:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ընդգծում է՝ թուրք-ադրբեջանական շահերի տեսանկյունից Իրանի դեմ սկսված պատերազմը լավ հնարավորություն է՝ առաջ մղելու իրենց օրակարգը։
Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 10-15 հրթիռ, հաղորդում է «Today in Israel»-ը։
2025թ. հունիսի 18-ին դատարանը որոշել է երկու ամսով կալանավորել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, որին շինծու մեղադրանք է առաջադրվել՝ իբր իշխանության զավթման կոչի վերաբերյալ: Իսկ իրականում այս ամենը խոսում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական վախերի և ՀԷՑ-ի հետ կապված ինչ-ինչ պլանների մասին:
Էրդողանը ելույթն ավարտել է քահարամանմարաշցի բանաստեղծ Աբդուլռահիմ Քարաքոչի բանաստեղծությամբ, որն ըստ Էրդողանի, «Քարաքոչը գրել է անմիջապես Խոջալուի կոտորածից հետո և նվիրված է Ղարաբաղին»։
Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը պետք է ընթանա բացառապես խաղաղ ճանապարհով. Զախարովա
Հիվանդանոցը ենթարկվել է պայթյունի ալիքի ազդեցության և լուրջ վնասներ չի կրել, իսկ ռազմական ենթակառուցվածքը վնասվել է ճշգրիտ հարվածից, նշում է IRNA-ն:
«Այդ մասին նույնիսկ մտածել չեմ ցանկանում»,- այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Իրան-Իսրայել պատերազմական գործողությունների ֆոնին, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք բացելու Ադրբեջանի հնարավորությանն ու ՌԴ հնարավոր քայլերին։
Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը վերջերս Երևանում էր, հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին և անդրադարձել Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս պատանդների իրավունքների ոտնահարմանը։
Հայաստանի տարածքով Իրանից իր քաղաքացիների մի խմբի տարհանել էր նաև Հնդկաստանը։ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ Հայաստանի տարածքով Իրանից տարհանվել է Հնդկաստանի 110 քաղաքացի։
Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Տավուշի մարզի «Իջևան» օպերատիվ բազայի պարեկային ծառայությանը և հետևել հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին։ Այս մասին տեղեկացնում է առաքելույան պաշտոնական էջը X հարթակում։
Ալթունը նշել էր, որ այցի ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային ներկա գործընթացների վերաբերյալ։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ խնդիրը ոչ թե այցի մեջ է, այլ այն բովանդակության, որը մատուցվում է, այսինքն՝ այդ բոլոր հանդիպումների շրջանակներում առհասարակ գոյություն չունի Հայաստանի Հանրապետության շահը, հետաքրքրությունները և այլն։ Չկան բանակցություններ, քննարկումներ, կա միայն քննարկում նրա շուրջ, թե Թուրքիայի որ պահանջը որից հետո պետք է կատարի Նիկոլ Փաշինյանը։
Ռեակտորը կարող է արտադրել պլուտոնիում, որը պիտանի է միջուկային զենքի ստեղծման համար
Թուրքիայի ծայրահեղ աջ սուննի իսլամիստական «Մեծ միություն» (BBP) կուսակցության նախագահ Մուստաֆա Դեսթիջին անդրադարձել է Իսրայել-Իրան հակամարտությանը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Թուրքիա։
Սա վտարանդիության մեջ գտնվող և, որպես պանթյուրքիզմի գաղափարախոս, բավականին հայտնի Չեհրեգանիի երկրորդ տեսաուղերձն է, իսկ առաջինը հրապարակվել էր հունիսի 14-ին (ամբողջական թարգմանությունը տեղ է գտել Caspian Fronfiers-ում)։
Թուրքիայի ՊՆ ղեկավարն ընդունել է Ադրբեջանի արտաքին հետախուզության ղեկավարին
Մինչ Հայաստանի հարևանությամբ ծավալվում ու բարդանում է Իրան-Իսրայել պատերազմը, տապալվում են ռուս-ուկրաինական բանակցությունները, Նիկոլ Փաշինյանն ակտիվացրել է շփումները թուրքական կողմի հետ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում պատասխաել է լրագրողների հարցերին։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է Ադրբեջանի զինված ուժերի օրվա կապակցությամբ Անկարայում կազմակերպված ընդունելությանը։ Գյուլերը նշել է, որ գլոբալ և տարածաշրջանային ասպարեզում ռիսկերի և սպառնալիքների քանակն ու ազդեցությունը օրեցօր մեծանում է։
ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները տարբեր հանձնառություններով աշխատել են մի շարք երկրներում, սակայն ոչ մի տեղ չեն տեսել այն վերաբերմունքն ու հյուրընկալությունը, ինչպես Հայաստանում, և այդ հանգամանքը մեծապես մոտիվացնում է՝ տրամադրելով արդյունավետ աշխատանքի։
Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը միշտ եղել է միջազգային չափորոշիչների շրջանակներում։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է հանդիպել, և ինքը «կարող է դա անել», պատրաստվելով Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ հանդիպում անցկացնել իրավիճակային սենյակում, հաղորդում է Sky News-ը։
Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները մտադիր են ուրբաթ Ժնևում բանակցություններ անցկացնել իրենց իրանցի գործընկերոջ հետ միջուկային ծրագրի շուրջ, Reuters-ին հայտնել է գերմանական դիվանագիտական աղբյուրը։Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները մտադիր են ուրբաթ Ժնևում բանակցություններ անցկացնել իրենց իրանցի գործընկերոջ հետ միջուկային ծրագրի շուրջ, Reuters-ին հայտնել է գերմանական դիվանագիտական աղբյուրը։