Իրականում՝ նրանք այդ անձին հանձնել են մի մարդու, ում նկատմամբ ֆինանսական պարտքեր են ունեցել։ Տուժածից խլել են անձնագիրը, արգելել են շփվել ընտանիքի հետ, նա ենթարկվել է բռնության ու մշտական հսկողության։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ Իրանը զգալիորեն նվազեցրել է բարձր հարստացված ուրանի պաշարների ստեղծման տեմպերը: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել The New York Times թերթին տված հարցազրույցում։
Հայաստանը ոչ մի երկրի նկատմամբ հավակնություններ չունի: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Իրավիճակը սահմանին այս պահին հարաբերական կայուն է, զորքերի կուտակումներ չկան։
Վերին Լարսի անցակետում ռուս-վրացական անցակետն անցնող բեռնատարների հայ վարորդներին տհաճ անակնկալ է մատուցվել: 168.am-ի խմբագրություն ահազանգած հայ վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց՝ վրացական անցակետում արգելում են վառելիքի լիցքավորված բաքերով սահմանն անցնել: «Բեռնատարները Ռուսաստանի կողմից գալիս-մտնում են Վրաստան, վրացիները բաքերը ստուգում են՝ համապատասխանո՞ւմ են դրանք արդյոք vin կոդի պահանջներին, թե՞ ոչ: Այսինքն՝ ստուգում են՝ vin […]
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանն է։
Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
«Մենք հասել ենք այս օրեր և կանք, որովհետև կար հստակ գաղափար, ինչի համար մարտնչել են մեր պապերը, իսկ այսօր ՀՀ իշխանության կողմից տարվում է հստակ այնպիսի քաղաքականություն, որ թուլանանք այնքան, որ հլու-հնազանդ կատարենք այն, ինչ մեզնից պահանջում են։ Այսօր բարձրացվում են նաև արցախցի-հայաստանցի պատնեշներ, որոնք մեզ, ցավալիորեն, տանելու են շատ վտանգավոր իրավիճակների»,- ասաց Մելիքյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները, առևտրատնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ նաև Ուկրաինաի հարցը:
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթն անդրադարձել է 2023-ին Թուրքիայի կողմից իրականացված արտահանումների և 2024-ի հունվարին գրանցված մեկնարկային ծավալներին:
Հերթական ծուղակն է, «խաղաղության պայմանագրի» ճանապարհը երկար է, ոլոր-մոլոր, և այդ ճանապարհին մենք ենք անընդհատ ինչ-որ բան կորցնում։ Փաստն այն է, որ մեր իշխանությունները շարժվում են ադրբեջանական կողմի քմահաճույքներով, այսօր Ադրբեջանին ձեռնտու է երկկողմ բանակցությունների օրակարգով շարժվել՝ խուսափելով այս կամ այն խաղացողի ճնշումից, ապա իրենց խաղն ենք խաղում, ձեռնտո՞ւ է միջնորդավորված բանակցություններ՝ մեզնից ինչ-որ բան ստանալու ակնկալիքով, այդ ձևաչափով են փորձում գործել իշխանությունները։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Աննա Գրիգորյանի, Քրիստինե Վարդանյանի եւ Արթուր Խաչատրյանի համատեղ հայտարարությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է Հայաստանի նկատմամբ հրապարակային նորանոր պահանջներ հնչեցնել։
Ադրբեջանում մշակվում է հայկական լեռնահանքային հանքավայրերի քարտեզ։ ԱՊԱ-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի քարտեզագիրների հասարակական ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը։
Չի կարելի անմեղսունակի նման դառնալ Հայաստանի ադրբեջանացման անտարբեր դիտորդը. Աստված սա մեզ չի ներելու։
«Բայց եթե ընդդիմությունը չկազմակերպվի և այս հնարավոր հանրաքվեն չդարձնի նրան անվստահություն հայտնելու միջոց, նա Սահմանադրական հանրաքվեի տապալման, այլընտրանքի պարագայում ունի պլան բ՝ հնարավոր պատերազմի ռիսկերի պատասխանատու կնշանակի հայ ժողովրդին»։
Որոշ թուրքական բանկեր սկսել են փակել ռուսական ընկերությունների հաշիվները և խստացնել ֆիզիկական անձանց նկատմամբ պահանջները, այս մասին գրում է «Ведомости» թերթը՝ հղում անելով ֆինանսական խորհրդատուներին և բիզնեսի սեփականատերերին։
Մարուքյանը հիշեցրել է, որ 2022 թվականի մարտին Ադրբեջանն առաջարկել է հինգ հիմնարար սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է հիմնվի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը
Ո՞վ է հիշում, որ 2021 թվականին Հայաստանը խաղաղության համար պետք է հանձներ Քարվաճառը, Ակնան ու Քաշաթաղը («խաղաղության» համար խաղաղ ձևով մենք թուրքերին ավելի մեծ տարածք, հայրենիք հանձնեցինք, քան իրենք կարողացել էին գրավել ռազմական ճանապարհով): Հանձնեցինք: …Խաղաղության պայմանագրից առաջ Ադրբեջանի նախապայմանների իմաստը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի ոչնչացումը:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալների համաձայն՝ 2023-ին 2022-ի համեմատ ներմուծված էլեկտրաէներգիայի ծավալները քչացել են: Նշվում է, որ դրանք նվազել են՝ հասնելով 28.4 տոկոսի:
Ազգային բանկը կրկին նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը. 0,5 տոկոսային կետով իջեցումից հետո տոկոսադրույքը 9 տոկոս է։ Հարցը քննարկվել է հունվարի 31-ին, դրամավարկային քաղաքականության ժողովում։ Ազգային բանկը որոշումը պայմանավորել է ցածր գնաճով։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, մեկնաբանելով Զախարովայի դիտարկումները և հարցը, թե արդյո՞ք դա պետք է դիտարկել՝ որպես սպառնալիք ՌԴ-ի կողմից, ասաց, որ ՌԴ դիվանագիտության ներկայացուցիչը պարզապես անկեղծորեն ներկայացրել է ՌԴ կարծիքը և այն, թե ինչին կարող են ուշադրություն դարձնել Հայաստանում։
Թուրքիայի էներգետիկ փորձագետները մատնանշել են Թուրքիայի տարածքում իրենց մեծությամբ հայտնի 100-ից ավելի լճեր, որոնց թվում է նաև Վանա լիճը։ Նրանք մասնավորապես նշել են, որ Վանա լիճը արևային էներգիայի արտադրության տեսանկյունից շատ գրավիչ է։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևն այսօր, ըստ էության, հաստատել է վերջին շրջանում լայն քննարկումների առարկա դարձած ՀՀ սահմանադրական փոփոխություններում իրենց մեծ հետաքրքրությունը:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Գերագույն մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է։
ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ճեպազրուցի ընթացքում նշել է, որ հնարավոր է, որ Թուրքիան կրկին մասնակցի F-35-ի կործանիչների ծրագրին, եթե ԱՄՆ-ը լուծի իր մտահոգությունները՝ կապված ՌԴ-ից գնված S-400 հակահրթիռային պաշպանության համակարգի հետ։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ընդունել է Ադրբեջանի զինված ուժերի գեներալներին։
«Զիջեմ, միայն ինձ չխփեն. սա է մոտեցումը, իսկ դա ինքնասպանություն է։ Դա նշանակում է Ադրբեջանին թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի ռազմավարական բարձունքներն իր ձեռքում պահելով՝ Հայաստանի պետականությունը դնի սպառնալիքի տակ անընդհատ։ Ադրբեջանի նպատակը հայոց պետականությունը վերացնելն է։ Էլ ի՞նչ լեզվով Ալիևն ասի, որ իր նպատակը Հայաստանն է»։