Մոսկվան հատուկ նշանակություն է տալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։
«Արցախը եղել է Հայաստանի անվտանգության դարպասը, և այն քայլերը, որոնք այսօր իրականացնում է Ադրբեջանը, ոտնձգություն է նաև Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։ Մարտահրավերները, որոնք ծառացել են Հայաստանի առջև, օրվա իշխանությունը չի կարող լուծել, նրանք պատրաստ չեն այսօր իրենց տեղը զիջելու կարող ուժերի։ Երբ մարդն իր անձնականն ավելի է գերադասում, քան պետական շահը, ունենում ենք նման ցավալի իրավիճակ։ Նիկոլի և իր իշխանության հետ ես չեմ կարող ապագա կանխատեսել»,- ընդգծեց Դավիթ Գալստյանը։
Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում է առաջիկայում օկուպացված Ստեփանակերտում բնակեցնել ադրբեջանցիների առաջին խմբին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 5-ին Կահիրեում հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ: Հանդիպումը կայացել է Փաշինյանի՝ Եգիպտոս պաշտոնական այցի շրջանակներում:
Բաքվում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հանդիպումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հայաստանի և Մոլդովայի հասցեին Մոսկվայի հռետորաբանությունը ապակայունացնում է տարածաշրջանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ ադրբեջանական «Թուրան» գործակալության հարցին ի պատասխան։
Թուրքիայի շահերը չեն սահմանափակվում միայն երկրի սեփական տարածքով, այլ տարածվում են իր սահմաններից շատ հեռու: Այս մասին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախկին արտգործնախարար և գլխավոր ընդդմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախկին առաջնորդ Հիքմեթ Չեթինը թուրքական «Artı Tv»-ի «Քաղաքականությունից դուրս» հաղորդման շրջանակներում անդրադարձել է Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված Դերսիմի կոտորածին և 1915 Հայոց ցեղասպանության թեմային:
Վրաց-ռուսական Կազբեգիի անցակետում հայտնաբերվել է խոշոր չափի չհայտարարագրված գումար։ Այս տեղեկությունը հրապարակել է Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Փետրվարի 28-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը «ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով»:
Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձել է հունական մեդիայում շրջանառվող լուրերին, որոնք վերաբերում են ԱՄՆ կոնգրեսից արտահոսած Թուրքիայի մասին գաղտնի զեկույցին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան երկրները մտադիր են «վերահսկել» Մոլդովայի ղեկավարությունը։ Այս մասին նախարարն ասել է Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ։
ԱՄՆ Յեյլի համալասարանի (Yale University) հրավերով` Մաքմիլան կենտրոնում, այդ թվում` ցեղասպանության հետազոտությունների ծրագրով (Yale Genocide Studies Program) Արման Թաթոյանը քննարկել է արցախահայության արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հիմնարար նշանակությունը, հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի ու թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքների մասին տեղեկությունը գաղտնի է: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Ըստ ՌԴ կառավարության մամուլի ծառայության՝ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։
Թուրիքիայի արևմտյան հատվածում գտնվող Չանաքալե նահանգում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այն զգացվել է նաև Ստամբուլում:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Ադրբեջանի դեմ կողմնակալ ու կեղտոտ արշավ է սկսվել». Բուլղարիայի խորհրդարանի նախագահ Ռոսեն Ժելյազկովի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մեզ՝ որպես կառույց, ձևավորել է սպարապետը՝ 1993 թվականին։ Սպարապետի ժամանակ մենք կարողացել ենք ազատագրել մեր հայրենիքի որոշ մասը, որը մեր հակառակորդի ձեռքին է։ Ինչ վերաբերում է Երկրապահին, նա այսօր իր գործն է անում։ 44-օրյա պատերազմից մինչև այսօր մեր պետական սահմաններն է պահում, լավ տեղյակ եք, որ ուղղություններով։ Մենք մեր գործն ենք անում, այսինքն՝ այն, ինչ սկսել էր սպարապետը, մենք շարունակում ենք»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով սպարապետ Վազգեն Սարգսյանի ծառայությանը հայրենիքին և բանակին:
Թուրքիայում «Էգեյանի ծովի արտահանողների միությունների» համակարգող Ժակ Էսքինազին հայտարարել է, որ թուրքական 51 ընկերություն մասնակցելու է Տոկիոյում տեղի ունենալիք «Foodex Japan» ցուցահանդես վաճառքին:
«Արցախը ամբողջապես բռնազավթելուց հետո Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել և ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը: Ադրբեջանի կողմից Արցախում և Նախիջևանում իրականացվող մշակութային ցեղասպանությունը հանդիսանում է Թուրքիայի կողմից պետական մակարդակով Արևմտյան Հայաստանում իրականացվող մշակութակործան քաղաքականության շարունակությունը: Ինչը փաստում է այն մասին, որ Ադրբեջան արհեստածին կազմավորումը ստեղծվել է հենց ցեղասպան քաղաքականության արդյունքում:
Հունական «Ethnos» թերթն անդրադարձել է Թուրքիայի ռազմավարական և աշխարհաքաղաքական քայլերին։ Հրապարակվել է «Թուրքիայի աշխարհաքաղաքական չորս քայլերը» վերնագրով վերլուծությունը, որտեղ նշվում է, որ Թուրքիայի ուժը տարածաշրջանում օրեցօր մեծանում է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։
«Բոլորը հասկանում են՝ ՀԱՊԿ-ի համար էական չէ՝ դու այնտեղ կա՞ս, թե՞ չկաս. նրանք հայոց պետականությունը հասցրել են այն իրավիճակին, որ ամբողջ աշխարհի համար է մեկ՝ գոյություն ունե՞ս, թե՞ ոչ,- 168.am-ի հետ զրույցում արձանագրեց քաղաքագետը՝ վաղաժամ համարելով եզրակացությունը, թե «Թուրքիայի տակ պառկել՝ նշանակում է այստեղից ՌԴ-ին դուրս մղել»,- Թուրքիան ի՞նչ տզրուկ է, որ Իրանի կամ ՌԴ-ի, կամ՝ ՌԴ-Իրան տանդեմի դեմ դուրս գա»:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Իհարկե, մենք հիացած չենք ռուսական կողմի պահվածքով, հարցեր ու խնդիրներ ունենք, որը պետք է քննարկվի։ Բայց դա հայ-ռուսական համատեղ փակ օրակարգի հարցեր են, որը պետք է ռուսական կողմի հետ փակ ձևաչափով քննարկվի»։
Երևանում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ ասաց Նիկոս Դենդիասը։
«Կարծում եմ՝ այդ դիրքորոշումն ուրվագծվում է, հարցը Ռուսաստանի համար գլոբալ է և ոչ միայն ՀԱՊԿ-ն է։ Ուզում եմ հիշեցնել նաև ՌԴ այն հայտարարությունը, որ ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը սառեցնելու նպատակով, և պաշտոնական գործընթաց չի նախաձեռնվել, հայտարարվեց, որ ՌԴ-ն պարզաբանումների է սպասում»։
Մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։
Հայաստանը այս պահին չպետք է դուրս գա ՀԱՊԿ-ից։ Այդ քայլը մեր երկրին որեւէ առավելություն չի տա։ ՀԱՊԿ-ի կազմում մնալով՝ նա կարող է ազդել այս կազմակերպության որոշումների վրա, կարող է տեղեկացված մնալ որոշակի ռազմավարական հարցերում, անգամ չի բացառվում, որ առանձին պայմաններում կարողանա Ռուսաստանից էժան զենք գնի։
Ադրբեջանի իշխանությունները տարբեր մակարդակներով հայտարարում են, թե «Ադրբեջանը նպատակ չունի հարձակվելու Հայաստանի վրա»։ Այս հայտարարությունները նրանք անում են՝ ի պատասխան ՀՀ իշխանությունների հայտարարությունների, որ Ադրբեջանը պատրաստվում է ագրեսիայի Հայաստանի դեմ։