
Էրդողանը դարձյալ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների թեմային

Մենք ցանկանում ենք, որ այս պատմական հնարավորությունը պսակվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմամբ։
Դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Էրդողանը համարում է, որ նման հնարավորություն բացվեց Ադրբեջանի կողմից Ղարաբաղի բռնազավթումից հետո, որին ակտիվ մասնակցություն ունեցավ նաև Թուրքիան։