Երևանից Բաքու չվերթ է իրականացվել

Այսօր «Զվարթնոց» օդանավակայանից Երևան–Բաքու թռիչք է իրականացվել։ Այս մասին տեղեկանում ենք flightradar կայքից։

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին, որ թռիչք եղել է։

«Միջազգային կազմակերպության կողմից պատվիրված չարտերային չվերթ է»,- պարզաբանեցին մամուլի ծառայությունից։

«Զվարթնոցից» նշեցին նաև, որ տարբեր ժամանակներում տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից չարտերային չվերթեր են իրականացվում Բաքու և հակառակ ուղղությամբ։ Սա առաջին չվերթը չէ։

Նշենք, որ չվերթն իրականացրել է լեհական Enter.Air-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031