Ներդրողների միջազգային ասոցիացիան (YASED) Թուրքիայի կենտրոնական բանկի վճարային հաշվեկշռի վիճակագրության հանրայնացումից հետո հրապարակել է միջազգային ուղղակի ներդրումների մասին տեղեկագիրը:
«Փաշինյանն Ալիևին տվել է լեգիտիմ առիթ՝ հարձակվելու Հայաստանի վրա։ Ինչպես որ Փաշինյանն է Հայաստանից մնացած քարտեզը բռնում ձեռքին և խոսում, նույն տարբերակով Ալիևն է իր ձեռքում բռնելու Գրանադայի հայտարարությունը»,- ասաց Իգիթյանը։
Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում փաստացիորեն սառեցրել է գործունեությունը և կլքի ՀԱՊԿ-ը, իսկ թե երբ դա տեղի կունենա՝ Փաշինյանը չի մանրամասնել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իրականացված իբր «հակաահաբեկչական գործողության» ընթացքում ադրբեջանական զինուժը ոչնչացրել և առգրավել է մոտ 1 մլրդ դոլարի զինամթերք, ծանր սպառազինություն և զրահատեխնիկա:
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հայկական կողմը սկսեց խնդրել Թուրքիային կարգավորել հարաբերությունները և բացել սահմանը։ Թուրքիան էլ հասկանալով, թե Հայաստանը որքան է տենչում կարգավորել հարաբերությունները, սկսեց շանտաժով հարաբերությունների կարգավորման դիմաց պահանջել ինչ-ինչ քայլեր կատարել։ Եթե Ադրբեջանի դեպքում ստիպված ենք, Թուրքիայի դեպքում այդ խնդիրը չկա»։
«Այդ «պրոյեկտների» գործունեությունը շատ ավելի ակնհայտ դարձավ 2020 թվականից հետո, երբ ՀՀ իշխանությունը սկսեց թիրախավորել ռուս խաղաղապահներին, այդ ժամանակ «պրոյեկտներն» ակտիվացան։ Նրանք գնում էին, խաղաղապահների ռազմաբազայի մոտ ակցիա էին իրականացնում ու ասում էին, որ դա արցախահայերի պահանջն է, ինչն իրականությանը չէր համապատասխանում, բնականաբար։ Իսկ շրջափակման ժամանակ սկսեցին պահանջել, որպեսզի Ադրբեջանը միջանցք բացի, որպեսզի ցանկացողները հեռանան Արցախից»։
Մեծ Բրիտանիայի վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը վերջ դնելու պատմական հնարավորություն է ստեղծվել։
Ըստ Gallup International-ի ուսումնասիրության` Վրաստանն ու Հայաստանը այն երկրների հնգյակում են, որտեղ ամենաբազմաքանակն են այն քաղաքացիները, որ հայտարարում են իրենց պատրաստակամության մասին` կռվել հանուն իրենց երկրի, եթե պատերազմ լինի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Երբ ես ասում եմ հայ հանրության դեմ ներսից ու դրսից մղվում է քարոզչություն՝ հանձնվելու, միակողմանի զիջելու ու դրա դիմաց գոյություն չունեցող «խաղաղություն» ստանալու մասին հենց սա նկատի ունեմ։
Կողմերը ներկայացրել են Հարավային Կովկասում իրադրության վերաբերյալ իրենց տեսակետները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացմանը, նշել է, որ Բաքուն այժմ, ավելի քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը։
Ռուսաստանի համար Էքսկլավային կարգավիճակ ունեցող Կալինինգրադի նմանությամբ «Զանգեզուրյան» միջանցք բացելու տարբերակի մասին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիեւի ներկայացրած առաջարկի անկատար լինելն ապացուցելու համար տեսակետ է հայտնել իրանցի վերլուծաբան դոկտոր Ահմադ Քազեմին եւ այն համարել Բաքվի ու Երեւանի միջեւ ձեռք բերված գաղտնի պայմանավորվածության արդյունք:
Եվ եթե թերթի տեղեկությունները ճիշտ են, ապա մենք այժմ գիտենք, թե ինչ են բանակցում Էրդողանի հետ Հայաստանի դե-ֆակտո ներկայացուցիչները իրենց «մշտական կապի» ժամանակ
Վիեննայում գործող ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչության կողմից հրապարակվել է Իրանի Իսլամական Հանրապետության պարզաբանող գրությունը՝ ի պատասխան Կառավարիչների խորհրդին ներկայացված ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենի զեկույցին։
Ամերիկայի հետախուզական կառույցների ղեկավարները իրենց զեկույցում Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը բնութագրել են որպես աշխարհում Ամերիկայի գերակայությունը խաթարող երկրներ։ Այս զեկույցում, որը հրապարակվել է այս երկրի Կոնգրեսում ամերիկյան հետախուզական և անվտանգության կազմակերպությունների ղեկավարների ցուցմունքների հետ միաժամանակ, ասվում է, որ Միացյալ Նահանգները գտնվում է ճնշման տակ՝ մեծ տերությունների մրցակցության, անդրազգային մարտահրավերների և տարածաշրջանային հակամարտությունների պատճառով։ […]
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ադրբեջան. APA-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնչյու Քեչելին։
Կարևորելով համաշխարհային ծովագնացության անվտանգությունը, զորավարժությունների խոսնակն ասել է․ «Զորավարժությունների ընթացքում կիրականացվեն նաև ծովային ահաբեկչության դեմ պայքարի գործողություններ»։
Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթություններից է, Anadolu գործակալության փոխանցմամբ, երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Ռուսական «Kommersant» թերթի տեղեկություններով, Ուզբեկստանը Ռուսաստանից ավելի ցածր գներով է բնական գազ գնում, քան Թուրքիան և Չինաստանը:
Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանը լղոզված ձևակերպումներով, անհոդաբաշխ մտքերով փորձում է հիմնավորել առաջիկայում Ադրբեջանին Ալիևի պահանջած գյուղերը հանձնելու իր պատրաստակամությունը, իսկ ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորությամբ, կրկին Երևանի սրտում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներն ու դասախոսները պայքարում են հայկական ինքնության համար կարևորագույն նշանակություն ունեցող բուհը տեղափոխել/քանդելու իշխանության որոշման դեմ։
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան, Paris Pantheon Assas համալսարանի միջազգային իրավունքի դոցենտ հետազոտող, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանի հետ:
Իտալական L’Espresso հանրահայտ պարբերականը մարտի 8-ին միանգամից երկու կարևոր հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ադրբեջանում հաստատված բռնատիրական ռեժիմի քաղաքականությանը և Լեռնային Ղարաբաղի հայաթափման հանցավոր գործողություններին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանն է։
«Փաշինյանը պետք է գնա բանտ։ Փաշինյանը եթե չկանգնեց դատարանի առաջ, մենք վաղը բոլորս ենք կանգնելու և կանգնելու ենք տիեզերական դատարանի առաջ»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյունը Շիրնակում վթարի է ենթարկվել։
Մարտի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:
Ո՞վ է այսօր Հայաստանը դարձրել «տրանզիտային» երկիր, ընդ որում՝ թշնամական երկրների համար։ Ո՞վ է մեր սահմանները հետնաբակ սարքել, որն անարգել կարելի է ճեղքել ու մխրճվել։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա նախատեսված է, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: