
Իրանի համար առաջնահերթություն է Եվրասիական երկրների հետ կապերի ընդլայնումը. փոխնախագահ Մոհամմադ-Ռեզա Արեֆ

Հարևան երկրների, մասնավորապես Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը Իրանի համար առաջնահերթություն է։ Այս մասին ընդգծել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ-Ռեզա Արեֆը Ղրղզստան մեկնելուց առաջ:
Արեֆը նշել է, որ Ղրղզստանում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վարչապետների հանդիպմանը մասնակցելը և ելույթ ունենալը իր երկօրյա այցի հիմնական նպատակներից մեկն է։
Իրանին միությունում դիտորդի կարգավիճակ է շնորհվել անցյալ տարի՝ անդամ 5 երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի համաձայնությամբ: