168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
«Որքան էլ գործընթացը կողմերի միջև լարված է, լի տարաձայնություններով ու պահանջներով, որոնք չեն կարող իրագործվել կարճ ժամանակահատվածում, նրանք նաև գործում են միևնույն աշխարհաքաղաքական միջավայրում, որը թելադրում է նույնանման քաղաքականություն որոշ շրջափուլերում, ինչպիսին ներկայիս փուլն է։ Ինչպես ավելի վաղ եմ ասել, Անդրկովկասում շատ բան կախված է լինելու ԱՄՆ նոր վարչակազմի ու Ռուսաստան, Իրան ձևավորվելիք հարաբերություններից»,- ասաց նա։
Իրանը հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին գրավոր հավաստիացում է ներկայացրել, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ չի ձեռնարկել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը:
Իրանում 23 ահաբեկիչ է ոչնչացվել։ Ինչպես տեղեկացնում է IRNA-ն, այս մասին հայտնել է բրիգադի գեներալ Ահմադ Շաֆային։
5 հազարից ավելի երեխու զոհեց, հիմա հեծանիվ է քշում, հետն էլ ասում է. «ձեզ ի՞նչ է խանգարում իմ հեծանիվ քշելը», սա չի հասկանում, որ մենք հասկանում ենք։ Իրեն թվում է, թե այս հասարակությանը վերջնականապես թմբիրի մեջ է գցել, բայց՝ ոչ։ Երբ երկրում օրհասական վիճակ է, և երկրիդ ղեկավարը հեծանիվ է քշում, այստեղ արդեն անբարո բան կա։
Աբխազիայի իշխանությունները կկատարեն Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման դեմ բողոքող ցուցարարների պահանջները: Ինչպես հայտնում է Sputnik Աբխազիան, հանրապետության ղեկավարի վարչակազմը փաստաթուղթ է պատրաստում Ռուսաստանի հետ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը խորհրդարանից հետ կանչելու մասին:
Ես ճիշտն ասած, շատ մանրամասն տեղյակ չեմ, վստահ չեմ, որ միայն ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններն են եղել, բայց դիվանագիտական ծառայության ընթացքում դեսպանները նաև այդպիսի գործառույթներ են իրականացնում և հանդիպում են հյուրըընկալող երկրների պաշտոնյաների, թվում արտգործնախարարների հետ:
Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նոր թեմա չէ, Ադրբեջանում կառուցվում է տրանսպորտային կապի ենթակառուցվածք, որը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահման, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
#ՀԻՄԱ. ԴԱԴԱՐԵՑՐԵ’Ք ԲԱՔՎԻ ԱՂԵՏԸ. ՄԻ’ ԱՆՏԵՍԵՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԹՈՒՆԲԵՐԳԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻ
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի նախաձեռնությամբ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ծրագրերի շրջանակներում Հայաստանում նոյեմբերի 16-ին տեղի կունենա տնտեսագիտության աշխարհահռչակ պրոֆեսոր, հանրային քաղաքականության վերլուծաբան, նորարարական կրթության առաջամարտիկ, կայուն զարգացման համաշխարհային առաջնորդ, բեսթսելլերների հեղինակ Ջեֆրի Դ. Սաքսի (Jeffrey David Sachs) դասախոսությունը:
Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը։
Թուրքիայում տեղի ժամանակով 10:46-ին գրանցվել է 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նոր թեմա չէ. լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կոմունիկացիաների մասին հայտարարություններին։
Երեկ նույն հատվածում տեղի է ունեցել 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունում՝ հրաժարվելով Անկախության հռչակագրից, դրան որևէ հղումից և հիշատակումից
Վիճակագրության համաձայն՝ Վերին Լարսով օրական շուրջ 150 հայկական բեռնատար է անցնում։
Ամերիկացի ռազմական փորձագետները նշում են՝ իսրայելցի զինվորականներն ու հետախուզությունը, ոչ պակաս, քան Թուրքիան, նպաստեցին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի կայծակնային ռազմական նվաճմանը:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, եթե նրանք դա ցանկանան։
Թուրքիայի Հանրապետության Կենտրոնական բանկը վերլուծություն է հրապարակել վերջին տարիներին Թուրքիա-ԵՄ արտահանման ծավալների վերաբերյալ։
Արցախի հայկականության ոչնչացումն իրականում հայ-ադրբեջանական համատեղ օպերացիա է, որում Ադրբեջանը զբաղված է հայկական մշակութային ժառանգության, հուշարձանների, գերեզմանատների ֆիզիկական ոչնչացմամբ, իսկ Հայաստանի իշխանությունը ստանձնել է հայ հասարակության հիշողությունից դրանք ջնջելու ստորագույն պարտականությունը, որը Նիկոլ Փաշինյանը ձևակերպում է՝ որպես «սոցիալ-հոգեբանության փոփոխություն»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
Եվրոպայի Հայ դատի գրասենյակը բաց նամակ է ուղարկում ԵԽ Նախագահ Շառլ Միշելին
Թուրքիայի ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար Հալուք Գյորգյունը ներկայացրել է պաշտպանական արդյունաբերության զարգացումները և ավիացիոն արդյունաբերության ոլորտի սահմանված նպատակները։
«Պայմանականորեն, Հայաստանի իշխանությունների մոտ այսպիսի սկզբունք կա, որ՝ եթե որևէ հարցում պետք է Ռուսաստանի աջակցությունը մեզ, ավելի լավ է մենք զիջման գնանք Ադրբեջանին, միայն թե Ռուսաստանից օգնություն չխնդրենք: Այս գործընթացը որևէ լավ բանի չի տանելու, հաշվի առնելով նույն Ալիևի վերջին հայտարարությունները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:
Ինքնաթիռների խնամքով և վերանորոգմամբ զբաղվող «AMAC Aerospace» կազմակերպությունը Թուրքիայի Բոդրումի օդանավակայնում նոր անգար (Ինքնաթիռների կայանման, տեխնիկական վերանորոգման և պահպանման շինություն) է կառուցելու։
«Ադրբեջանն էլ գիտի՝ ինչ անի՝ անպատիժ է մնալու, որովհետև Հայաստանի իշխանությունը միայն խոսելու է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով՝ ՀՀ այս իշխանության նման որակի քաղաքականության հետևանքով հանձնումները հասնելու են Հայաստանի այլ մարզերին։
Ազգային ժողովում Նիկոլի այսօրվա զեղումները լսելիս հասկացա մի բան. քանի որ այլ միջոցներով իր ընդդիմախոսներին լռեցնել չի ստացվում, նա որոշել է ամեն անգամ բարձրացնելով ցինիզմի և հանդգնության դոզան, մեզ բոլորիս ինֆարկտի հասցնել։ Դե, բանտերով, ծեծ ու ջարդով, գործից հանելով, վախի մթնոլորտով չի ստացվում կտրել ճշմարտությունը բարձրաձայնողների վրդովմունքը, գործի է դրվում սրտացավ և հասկացող մարդկանց հանկարծամահության հասցնելու պլանը։
«Փաշինյանը կոլաբորացիոնիզմի «մաստեր կլասս» է ցույց տալիս ՀՀ ԱԺ ամբիոնից։ Ես այլ բնութագրում չեմ կարող տալ մի ղեկավարի, ով բառ բառ կրկնում է Ալիևի խոսույթը, դեռ մի բան էլ ավելին՝ էմոցիա ու էքսպրեսիայի է դնում դրա մեջ։ Ով փորձում է իր էժանագին մանիպուլյատիվ ելույթներով համոզել, որ խնդիրը բանակն է, անկախության հռչակագիրը, Տիգրան Մեծը, բայց ոչ երբեք ինքը ու իր վարած վտանգավոր քաղաքականությունը։