«Այս լուրի կեղծ լինելը փաստելու համար բերեմ մեկ ակնառու օրինակ»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ  Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրում է․

«Այս լուրի կեղծ լինելը փաստելու համար բերեմ մեկ ակնառու օրինակ։

Օգոստոսի 12-ին վաշինգտոնյան հանդիպումից հետո «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» անդամները նամակ են հղել Ալիևին, որը տեղակայված է հենց իրենց նախագահականի կայքում: Ընդ որում, ռուսերեն ու անգլերեն չեն թարգմանել, որ մարդ չիմանա

Նամակում կարճ ասած գրված էր հետևյալը․ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի անդամների անունից Ձեզ ողջ սրտով շնորհավորում ենք ԱՄՆ կատարած այցի ընթացքում ձեռք բերած մեծ հաջողությունների կապակցությամբ, մաղթում ենք Ձեզ նորանոր հաղթանակներ այս սուրբ ճանապարհին և Ամենակարող Աստծուց աղոթում ենք, որ Ձեզ պարգևի առողջություն ու մեծ հաջողություններ Ձեր առաքելության՝ Ադրբեջանի հզորացման և մեր ժողովրդի բարօրության ապահովման գործում․․․»։ Դրա տակ ստորագրել էին հենց վերոնշյալ Ալեքբերլին և մի քանի այլ պատգամավորներ։

Ես, իհարկե, շատ կուզեի, որ Ադրբեջանը հրաժարվեր իր զավթողական ծրագրերից, բայց ցավոք, դրա հետ կապված որևէ իրական փաստ չկա, իսկ կեղծիքին հավատալ ես չեմ ուզում և նաև իմ վերլուծություններին հետևողներին խորհուրդ չեմ տալիս»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031