
Թուրքիայի և Աֆրիկայի միջև առևտրի ծավալը հասել է 36.5 մլրդ դոլարի

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը խոսել է Թուրքիա-Աֆրիկա տնտեսական համագործակցոության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախարարի նշմամբ՝ քարտեզներն ու աշխարահագրությունը տպավորություն են ստեղծում, թե Աֆրիկա մայրացամքը հեռու է մեզնից, բայց այն մեզ շատ մոտ է։ Մասնավորապես Անթալիայից, Ադանայից Մերսինից և Մուղլայից դեպի Աֆրիկա ընդամենը 45 րոպեանոց թռիչք է։
Նախարարը, անդարադառնալով տնտեսական հարաբերություններին, նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ՝ հասնելով 36.5 մլրդ դոլարի։
Բոլաթը հայտնել է, որ թուրք կապալառուները Աֆրիկա մայրցամաքում իրականացրել են 2039 շինարարական նախագիծ՝ 97.5 մլրդ դոլար արժողությամբ։ Թուրք գործարարները 2.3 մլրդ դոլար են ներդրել աֆրիկյան երկրներում ու ստեղծել 35.000 աշխատատեղ։