Իրանի փոխնախագահը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու ԵԱՏՄ վարչապետերի հանդիպմանը

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ-Ռեզա Արեֆը մեկնել է Չոլպոն-Աթա քաղաք՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության վարչապետերի հանդիպմանը (ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ), որը կանցկացվի օգոստոսի 14-15-ը։ Այս մասին հայտնում է IRNA–ն:

Իրանի առաջին փոխնախագահը, նախատեսվում է, որ ելույթ կունենա և հանդիպումներ կանցկացնի՝ ուղղված երկկողմ, բազմակողմ և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը:

ԵԱՏՄ 5 անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարների հաստատմամբ՝ Իրանը 2024 թվականին ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ է ստացել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031