Բաքվում շարունակվել է Արցախի նախկին առաջնորդների շինծու դատավարությունը

Բաքվում կայացել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարության հերթական նիստը։


Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր հարցաքննվել են հարցաքննվել են «տուժողները»:

Նրանք պատասխանել են Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի և նրանց փաստաբանների հարցերին։

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 15-ին:

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Տեսանյութեր

Լրահոս