Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայի պատերազմի շուրջ վերջին իրադարձությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ՝ վերջինիս խնդրանքով, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Ըստ Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչության մամուլի հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Էրդողանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն քննարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի շուրջ վերջին իրադարձությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

Էրդողանը նշել է, որ Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև մշտական հրադադարի հասնելու նպատակով մեկնարկած բանակցությունների ընթացքում առաջընթաց է գրանցվել, և որ այդ գործընթացը հանգեցրել է դրական փոփոխությունների մարդասիրական ոլորտում։

Նա ընդգծել է, որ Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև մշտական հրադադարի հասնելու նպատակով մեկնարկած բանակցությունների ընթացքում առաջընթաց է գրանցվել։ Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ այդ գործընթացը կարող է հանգեցնել դրական փոփոխությունների մարդասիրական ոլորտում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն գնահատել է Ուկրաինայում ստեղծված վերջին իրավիճակը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում անցկացվելիք գագաթնաժողովից առաջ։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ալյասկայում անցկացվելիք բանակցություններին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031