2016թ. աշխարհում միլիարդատերերի թիվը ավելացել է 145 հոգով (ցանկ)

Շվեյցարիայի խոշորագույն UBS բանկը ներկայացրել  է տվյալներ 2016թ աշխարհի միլիարդատերերի թվի վերաբերյալ: Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝  2016թ. աշխարհում միլիարդատերերի թիվը ավելացել է 145 հոգով և կազմել է 1542:

Աղբյուրը նշում է, որ 2016թ. միլիարդատերերի ընդհանուր հարստությունը կազմել է 6 տրիլիոն դոլար: Ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ն:

Միլիարդատերերի թվով Թուրքիան զբաղեցրել է 12-րդ տեղը, որտեղ 2016թ. եղել է 29 միլիարդատեր:

Տեղեկացվում է, որ 2016 աշխարհի միլիարդատերերի ամեն երրորդը 70 տարեկանից անց է:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այժմ առաջին անգամ է, որ  Ասիայի երկրների միլիարդատերերի թիվը գերազանցում է ԱՄՆ-ի միլիարդատերերի թվին:

Ստրոև այն երկրների ցանկն է, որոնք ունեն ամենամեծ թվով դոլարային միլիարդատերեր:

1. ԱՄՆ – 563

2. Չինաստան – 318

3. Գերմանիա – 117

4. Հնդկաստան – 100

5. Ռուսաստան – 96

6. Հոնկ-Կոնգ – 69

7. Մեծ Բրիտանիա – 55

8. Իտալիա- 42

9. Ֆրանսիա – 39

10. Շվեյցարիա – 35

11. Ճապոնիա – 33

12. Թուրքիա – 29

13. Իսպանիա – 25

14. Սինգապուր – 21:

Տեսանյութեր

Լրահոս