Թուրքիայում պատմական հայկական տները վերածվել են հյուրանոցների
Գազիանթեփի (Այնթափ) պատմական հայկական տները վերածվել են հյուրանոցների:
Թուրքական «Հաբերլեր» կայքը , անդրադառնալով խնդրին, գրում է, որ դարավոր պատմություն ունեցող հայկական տները, որոնք ձմռանը տաք պահող, իսկ ամռանը զովություն ապահովող քարերով են կառուցված, այսօր քաղաք այցելող զբոսաշրջիկների կողմից մեծ հետաքրքրության են արժանանում:
Ըստ աղբյուրի՝ տները, որոնք այսօր վերածվել են հյուրատների, 200-300 տարվա պատմություն ունեն: Հյուրատներից մեկի տնօրեն Զեյնել Օզքարամանը պատմել է, որ պատմական հուշարձաններ հանդիսացող այս տները հայերից են մնացել. տներից մեկի վրա նույնիսկ հայերեն մակագրություն կա: Օզքարմանը նշել է, որ հյուրատունը մեծ պահանջարկ է վայելում, և գրեթե միշտ շաբաթվա վերջում ազատ սենյակ չի լինում:
Հյուրատներում երկտողանոց համարում գիշերակացը, նախաճաշը ներառյալ արժի 150-200 (մոտ 20.000 դրամ) լիրա: