Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Արևելյան Միջերկրականի հետ կապված Հունաստանի քաղաքականությունը երեսառածություն է որակել և Աթենքին խորհուրդ տվել հրաժարվել դրանից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է «ՀԱՄԱՍ» իսլամիստական շարժման անդամների հետ նախագահ Էրդողանի հանդիպումների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ամերիկյան խոշոր «Fox Broadcasting Company» մեդիաընկերության կազմում գործող թուրքական «FOX TV» հեռուստաընկերության ճանաչված հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալը հայտարարել է գործից դուրս գալու մասին։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Հուսեյն Առնուսին, որը հունիսի 11-ից կատարում է երկրի նախարարների կաբինետի ղեկավարի պարատականությունները, հանձնարարել է կազմել նոր կառավարություն: Այս մասին հայտնել է Սիրիայի SANA պետական գործակալությունը:
Թեհրանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ բանակցություններն անցան կառուցողական տեսանկյունով: Այդ մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) համաձայնության է եկել ընդլայնել համագործակցությունն Իրանի հետ: Այդ մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ամփոփելով Թեհրանում Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ բանակցությունների արդյունքները:
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ամերիկյան «Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի կողմից Սև ծովում հայտնաբերված գազի պաշարների թեմային: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Անկարան և Մոսկվան կարող են համաձայնության գալ S-400 ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության հարցում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Լիբանանի զինվորականները ֆրանսիացի գործընկերների հետ համատեղ Բեյրութի նավահանգստում հայտնաբերել են քիմիական թունավոր նյութով լի 79 կոնտեյներ: Այդ մասին հաղորդվում է Լիբանանի բանակի մամուլի ծառայության հաշվետվության մեջ:
Օգոստոսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.40⁰ և արևելյան երկայնության 47.90⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Իրան, Փարսաբադ քաղաքից 27 կմ հարավ, օջախի 12 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:
«Այս խնդիրը ծագել է ստեղծված իրավիճակից ու նկատելի է անզեն աչքով, որ ազգային արժեքները, մասնավորապես՝ ընտանիք, եկեղեցի, հերոսներ, հայոց լեզու և հայ գրականություն, գտնվում են թիրախային հարձակման տակ և գտնվում են այդ հարձակման տակ ոչ թե մեկ օր, մեկ ամիս, այլ տևական ժամանակ, ավելին՝ այդ հարձակումների ինտենսիվությունն աճում է, ինչը խոսում է դրանց մշակված և ծրագրային լինելու մասին։ Եթե լինեին մեկ-երկու առանձին դրվագներ, ապա դա կարող էինք ընդունել՝ որպես նորմալ երևույթ, սակայն արդեն գործ ունենք սիստեմատիկ մի երևույթի հետ, որը տեղավորվում է արդեն պետական քաղաքականության մեջ, մասնավորապես՝ կրթական չափորոշիչների, նախարարների և այլ պետական գործիչների հայտարարությունների տեսքով»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Իրանում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են 2021 թվականի հունիսի 18-ին: Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Ջամալ Օրֆը:
«Այս գաղափարն ավելի շատ Թուրքիայի կողմից է առաջ քաշվում, քան Ադրբեջանի։ Թուրքիայի ազդեցության տակ է պրոպագանդվում այս գաղափարը, որ պետք է լինի, այսպես ասած, թուրանական բանակ։ Այս ամենի հետ կապված՝ Ադրբեջանն ունի լուռ անհամաձայնություն, քանի որ այնտեղ շատ լավ հասկանում են, որ, եթե նման բան լինի, ապա դա կլինի Ադրբեջանի ինքնիշխանության վերջն ու ավարտը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ բանակ ստեղծելու վերաբերյալ խոսակցություններին, որը կարող է լինել ներկայիս բանակի ավելի արդիական տարբերակը։
Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսը Դամասկոսի արվարձանում գազատարի պայթյունը որակել է որպես ահաբեկիչների «ուղերձ»՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Սահմանադրական կոմիտեի փոքր խմբի բանակցությունների նախաշեմին, որը օգոստոսի 24-ին աշխատանքն է վերսկսում Ժնեւում:
Ռուսաստանը ու Թուրքիան կարող են նոր պայմանագիր ստորագրել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի լրացուցիչ խմբաքանակվերաբերյալ։ Այդ մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։
Թուրքիայի Գիրեսուն նահանգի Դերելի շրջանում հորդառատ անձրևների հետևանքով 6 մարդ է մահացել, իսկ 10 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Սիրիայի Դամասկոսի նահանգում օգոստոսի 24-ին գազատարի պայթյունը, որն էլեկտրաէներգիայի անջատման է հանգեցրել հանրապետության ամբողջ տարածքում, տեղի է ունեցել ահաբեկչական գործողության հետեւանքով: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նավթի եւ հանքային պաշարների նախարար Ալի Գանիմը:
Թուրքիայի կառավարությունը որոշել է Ստամբուլի Խորա վանքը, որտեղ գտնվում է Սուրբ Փրկիչ եկեղեցին, դարձնել մզկիթ: Որոշումը հրապարակվել է կառավարության թերթում:
Մամուլում շարունակվում են լուրեր հայտնվել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից այսօր՝ օգոստոսի 21-ին հայտնվելիք «լավ լուրը» կապված է գազի պաշարների հայտնաբերման հետ։ Reuters գործակալությունը, վկայակոչելով 2 թուրք պաշտոնյայի, նշում է, որ Թուրքիան Սև ծովում գազի լուրջ պաշարներ է հայտնաբերել, որի արդյունահանման դեպքում զգալիորեն կնվազի երկրի էներգետիկ կախվածությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորանք հնչեցնելու պնդումներով Թուրքիան պարբերաբար պահանջում է, որպեսզի Շվեյցարիայում բազմաթիվ մարդկանց դատապարտեն: Իսկ Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը այդ պահանջները շրջանցելու լուծում է գտել, այն է` փոփոխություն կատարել «պետության ղեկավարների անձը վիրավորելը» քրեականացնող օրենքում:
Օգոստոսի 19-ին Թուրքիայի Անթալիա նահանգի հյուրանոցներից մեկում ընթրիքի ժամանակ սպանվել է ադրբեջանական մաֆիայի ղեկավարներից Նադիր Սալիֆովը, որը հայտնի է «Լոթու Գուլի» կեղծանվամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Թուրքիան բնական գազի խոշոր պաշարներ է հայտնաբերել Սեւ ծովում եւ մինչեւ 2023 թվականը կսկսի դրա կիրառումը:
Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու ուղղությամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 19-ին ելույթի ընթացքում հայտնել էր, որ ուրբաթ օրը լավ լուր է հայտնելու, որով Թուրքիայի համար նոր ժամանակաշրջան է սկսվելու։
Վանի տեղական իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 8-ին Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Անկարայի հայկական գերեզմանոցի ավերման հարցը տեղափոխել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) օրակարգ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) գործերի հավատարմատարին կանչել է «իրանական ձկնորսական նավերի գնդակոծման» կապակցությամբ:
Իրանի զինված ուժերը մշակել են նոր բալիստիկ հրթիռ, որի փորձարկումն օգոստոսի 20-ին հեռարձակել է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
Ռուսաստանը եւ Սիրիան պայմանավորվել են Խմեյմիմի ավիաբազան ընդլայնելու համար լրացուցիչ տարածք եւ ջրատարածք հանձնելու շուրջ:
Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է Ադրբեջանի քաղաքացի Նադիր Սալիֆովին, որն ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբերից (ԿՀԽ) մեկի պարագլուխն է: