Շուրջ 15 մարդ է զոհվել Իրաքի հյուսիսում թուրքական անօդաչու թռչող սարքի հարվածից:
«Պաշտոնական Բաքվի և Անկարայի միջև հարաբերությունները չեն արտացոլում այն իրականությունը, որը գոյություն ունի: Փորձ է կատարվում աշխարհին ցույց տալ, որ հարաբերությունները շատ լավ են, եղբայրական են, սակայն, իրականում, այդքան էլ այդպես չէ, և փորձագիտական մակարդակով դրա մասին խոսվում է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Զարմանքի է արժանի, որ Թուրքիայի ներկա կառավարությունը, որը առիթը բաց չի թողնում արժևորելու Օսմանյան ժառանգությունը՝ այդօրինակ նյարդային արձագանք է ցուցաբերում նույն Օսմանյան կայսրության կողմից մի շարք պետությունների` այդ թվում Հայաստանի Հանրապետության հետ կնքված Սևրի պայմանագրի հիշատակումից: Սևրի հաշտության պայմանագիրը եղել է, կա և շարունակելու է մնալ պատմական փաստ, որը հնարավոր չէ վերախմբագրել կամ ջնջել:
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնի երաժիշտ Արամ Տիգրանի աճյունը Դիարբեքիրում վերաթաղելու մասին հարցը բարձրաձայնել է խորհրդարանում։ Նա գրավոր հարցում է հղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Եղբայրական Ադրբեջանը միայնակ չէ, և Թուրքիան իր բոլոր հնարավորություններով գտնվում է Ադրբեջանի կողքին և կշարունակի մնալ նրա կողքին», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ալ Սալամին անդրադարձել է Ստամբուլի Այա Սոֆիան մզկիթի վերածելու՝ Թուրքիայի որոշմանը: Ահլամ ալ Սալամին նշել է, որ այս վայրը մեծ պատմամշակութային արժեք ունի, այդ իսկ պատճառով վերջին շրջանում ականատես եղանք միջազգային հանրության քննադատություններին և դատապարտմանը:
Թուրքիային անհանգստացրել են Սևրի դաշնագրի 100-ամյակի առթիվ Երևանում տեղի ունեցած միջոցառումները, ինչպես նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս թեմայով հնչած հայտարարությունները։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ի պատասխան վերոնշյալ հայտարարություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Ադրբեջանում թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքամարտավարական զորավարժություններ են անցկացվել, որին մասնակցել են երկու երկրների ցամաքային և ռազմաօդային ուժերը։ Ցամաքային մասը օգոստոսի 1-5-ն անցկացվել է Բաքվում և Նախիջևանում, իսկ ռազմաօդային վարժանքները՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, Բաքվի, Նախիջևանի, Քյուրդամիրի, Գյանջայի և Եվլախի օդանավակայաններում։
Ապահովագրական ընկերությունները Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից վնասները նախնական գնահատում են 3 միլիարդ դոլար՝ մոտավորապես այնքան , որքան 2015 թվականի օգոստոսին Տյանցզինի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառով, հայտնել է Splash-ը:
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն իր երախտիքի խոսքն է ուղղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին` Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին 100 միլիոն դրամ հատկացնելու համար:
Ստամբուլի «Բիլգի» համալսարանը ուսման վարձի հատուկ զեղչեր կտրամադրի այն դիմորդներին, որոնք ավարտել են քաղաքի հայկական վարժարանները։
«Արմնյուզ»-ի եթերում Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պարզաբանել է՝ ինչ նկատի ուներ, երբ Հայաստան այցի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ վարչապետը հիանալի դիրքերում է նաև ԼՂ հարցով վճռական որոշում կայացնելու համար։
Օգոստոսի 7-ին Նախիջևանում մեքենայի կողաշրջման հետևանքով վիրավորվել է 2 զինծառայող, իսկ պայմանագրային Միրշահին Սեյիդովը (Mirşahin Seyidov)՝ մահացել։
Այսօրվանից Ռուսաստանից թռիչքներ են սկսվել Թուրքիայի առողջարաններ՝ Անթալիա, Բոդրում եւ Դալաման:
Լիբանանի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է տվել՝ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով։
Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել է, որ երկրի կառավարությունն ամբողջ կազմով պատրաստվում է հրաժարական տալ։
Բեյրութի օդանավակայանի պայթյունի գործով հետաքննությունը դիտարկում է այն բոլոր հնարավոր վարկածները, որոնք հանգեցրել են ողբերգության. հիմնականներն են՝ անփութությունը եւ կոռուպցիան:
Սևրի հաշտության պայմանագրով` Թուրքիայի կառավարությունն անձամբ է ընդունել երիտթուրքական իշխանության ահաբեկչական լինելը: Այս մասին պայմանագրի 100-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արմեն Մարուքյանը:
Լիբանանի Երիտասարդության և սպորտի հարցերով նախարար, հայ Վարդինե Օհանյանը հայտարարել է, որ պահանջելու է կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնում է Lebanon Debate կայքը:
Թուրքական իշխանամետ և ընդգծված հակահայկական հոդվածներով հայտնի «Yeni Akit» լրատվամիջոցն անդրադարձել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ադրբեջանում մահացել է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մամեդով Ֆուադ Նադիր օղլին. պաշտոնական վարկածը սրտի անբավարարությունն է։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ Մամեդովի մահն արձանագրվել է օգոստոսի 10-ին:
Լիբանանում բողոքի ակցիաների որոշ մասնակիցներ աջակցություն են ստանում արտասահմանից:
Պայմանագիրը նախատեսում էր լուծել տասնամյակներով այնքան չարչրկված Հայկական հարցը և վերջ տալ հայոց տառապանքներին: Ի՞նչ կասեք այդ մասին:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրիվանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հանդիսապետությամբ օգոստոսի 9-ին մատուցվել է պատարագ:
Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը հաքրցազրույց է տվել Gazeta de Cluj թերթին: Սերգեյ Մինասյանն ընդգծել է, որ տասնյակ տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները վարում էին էթնիկական և տնտեսական խտրականության քաղաքականություն, որն ուղղված էր Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնո-ժողովրդագրական կազմը փոխելուն:
Վերջին օրերին թուրքական լիրայի գրանցած արժեզրկման պատմական ռեկորդների ֆոնին սոցցանցերում օգտատերերը սկսել են հաճախակի քննադատել Թուրքիայի կառավարության վարած ֆինանսատնտեսական քաղաքականությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Այս երեկո հայաբնակ Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպը վերածվել է խոշոր անկարգությունների, որոնք շարունակվում են մինչ այժմ, հայտնում է JNEWS-ը: Կայքի տեղեկություններով՝ ամբոխը հրկիզել է 2 տուն՝ Մյասնիկյան փողոցում և Նալբանդյան փողոցում։ Այս պահին Մյասնիկյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է, Նալբանդյան փողոցի տան մոտ աշխատում են հրշեջները: Ամբոխը հրդեհել է եւս երկու տուն՝ Մաշտոցի և Թումանյանի […]
Վրաստանի խորհրդարանը հուլիսի 17-ին միաձայն՝ 88 «կողմ» ձայնով ընդունեց «Էլեկտրոնային հաղորդակցությունների մասին» օրենքում կառավարության և Վրաստանի հազորդակցությունների ազգային հանձնաժողովի նախաձեռնած փոփոխությունները, որով ազգային հանձնաժողովին իրավունք է վերապահվում հատուկ կառավարիչներ նշանակել այն ընկերություններում, որոնք չեն կատարում իր պահանջները։
Թուրքիայի Վան նահանգի Էդրեմիթ շրջանում ստեղծվել է հեծյալ ժանդարմների ստորաբաժանում։ Նրանք կհերթապահեն հատկապես Էդրեմիթի առափնյա մարդաշատ տարածքներում և զբոսայգիներում։ Անհրաժեշտության դեպքում նման ծառայություն կստեղծվի նաև Վանի այլ շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Այս պայթյունը բավական ծանր պայթյուն էր, որին զոհ դարձան մեծ թվով մարդիկ: Շատ վիրավորներ, նյութական մեծ վնասներ կան, ինչը հատկապես այս օրերին, երբ Լիբանանը տնտեսական տագնապի մեջ է, կորոնավիրուսի դժվար օրերի մեջ է, կարծեք նոր բեռ եղավ, նոր դժբախտություոն եղավ Լիբանանի համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Վանա Ձայն» ռադիոկայանի հաղորդավար Նժդեհ Մկրտչյանը՝ անդրադառնալով օգոստոսի 4-ին Բեյրութի ողբերգական պայթյունին։