Ամերիկայի խոշորագույն բանկերից մեկը՝ «Bank of America»-ն թուրքական լիրայի արժեզրկման գործընթացի վերաբերյալ իր տեսակետն է արտահայտել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Թուրքիայի Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում գտնվող 150–ամյա քրիստոնեական գերեզմանոցը տարածքի վերակառուցման նախագծում ներկայացվել է որպես կանաչապատ գոտի։
Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրին Իրանի ազատ տնտեսական «Արաս» գոտի կատարած այցի շրջանակներում, այցելել է Հայաստանի սահմանային Նորդուզի անցակետ։
«Պարզ չէ՞, որ Ադրբեջանը հաճույքով չէր կարող կատարել այդ պայմանավորվածությունները (նկատի ունի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները.- Ռ.Մ.): Բայց մյուս կողմից էլ՝ նաև ակնհայտ է, չէ՞, որ այդ պայմանավորվածություններից հետո համանախագահներն արել են 25 հայտարարություն, որոնցից 15-ում մատնանշել են այդ համաձայնությունը: Վերջին այդպիսի հայտարարությունը համանախագահների կողմից եղել է 2018թ. փետրվարին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Պաշտոնական Դամասկոսը քանիցս ամերիկացի զինվորականների ներկայությունն իր տարածքում համարել է բռնազավթում եւ պետական ծովահենություն՝ նավթի ակնհայտ գողության նպատակով:
«Գերնպատակը բանակցությունների ընթացքը փոխելն էր: Ցանկանում էին ապացուցել, որ խնդիրն ունի ռազմական լուծում, իսկ որ բանակցություններն իրենց օգտին չէին ընթանում, լավագույնս ապացուցեց Իլհամ Ալիևը 2016թ. հոկտեմբերին Ադրբեջանի կառավարության նիստի ժամանակ` խոստովանելով, որ միջազգային հանրությունը փակ դռների հետևում իրեն ստիպում է ճանաչել ԼՂ անկախությունը»,– այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ազգությամբ ռուս ռազմական ոլորտի ավագ խորհրդական՝ գեներալ-մայորը զոհվել է Սիրիայում ավտոշարասյան պայթեցնելու հետևանքով։
ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշերը» սկանդալային գիրքը հայտնվել է նաև թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Գրքում հետաքրքիր դրվագներ են ներկայացնում վերջին շրջանի թուրք-ամերիկյան հարաբերությունների հետ առնչություն ունեցող հարցերից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Թուրք լեռնագնացներն Արարատ լեռը վերածել են աղբավայրի:
Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Բաթման նահանգի Բեշիրի շրջանում թուրք սերժանտի կողմից սեռական բռնության ենթարկված 18-ամյա աղջիկը հուլիսի 16-ին ինքնասպանության փորձ էր կատարել: Սակայն երկարատև բուժումից հետո նա մահացել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Բեյրութի նավահանգստում վերցված հողի նմուշների հետազոտումը ցույց է տվել, որ օբյեկտը հրթիռակոծման չի ենթարկվել: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաաալիքը՝ վկայակոչելով լիբանանյան աղբյուրներ:
Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին, հուլիսի 12-ից սկսված ռազմական գործողությունները տարածարջանում նոր պրոցեսների սկիզբ են դրել։ Իշխանության անլրջության պատճառով Հայաստանը վերածում է սակարկության առարկայի։
Լիբանանի նախագահ Միշել Աունը հանդես է գալիս Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննության միջազգային հանձնաժողով ստեղծելու դեմ, բայց թույլ է տալիս դրանում արտասահմանցի հետաքննիչների մասնակցությունը:
Իրանի Արտաքին գործերի նախարար Մուհամմադ Զարիֆը կարևորել է հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ այն համարելով Իրանի տնտեսության զարգացման հիմնական գրավական։
Լիբանանի իշխանությունները Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգելու որոշում են կայացրել:
Հայաստանին և Արցախին սահմանակից Իրանի Արևելյան Ազարբայջան և Արդեբիլ նահանգները գտնվում են Իրանում կորոնավիրուսի տարածման կարմիր գոտում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆայիա Մագբեթ օղլու Գուլիևային Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. ղեկավարները քննարկել են Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կալանավորված Էլդար Հասանովին ետ է կանչել Սերբիայում, Չեռնոգորիայում, Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնից:
Օգոստոսի 15-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն և«Ազերկոսմոս» ԲԲԸ-ն, «Azersky» սպուտնիկի միջոցով իրականացված մոնիտորինգի արդյունքներով, համատեղ հայտարարություն են տարածել` կապված Ադրբեջանի այսպես կոչված օկուպացված տարածքներում, մեր կողմից իրականացվող «ապօրինի» գործունեության վերաբերյալ:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը ավերել են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Նավահանգստի պայթյունի՝ պատահար թե՞ ծրագրավորված խափանարարություն լինելու իրականության բացահայտումը թվում է, որ երկրորդական նշանակություն է ստանում: Քաղաքական տրամաբանությամբ նման իրավիճակը դուռ է բացում քաղաքական մեծ քայլերի, նոր գործընթացների: Որքան էլ ոչ բարոյական հնչի, այնուամենայնիվ լայնածավալ եւ աշխարհի ուշադրությունն իր վրա կենտրոնացրած պատահարները լիարժեք օգտագործվում են աշխարհաքաղաքական ծրագրեր գործարկելու:
Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո Թուրքիան մտադիր է կասեցնել ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել են Արևելյան Միջերկրականում թուրք-հունական հարաբերությունում առաջացած լարվածությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղում, ամեն տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Սուրբ Մայր Աստվածածնի Վերափոխման տոնը։ Վաքըֆլըի Մայր Աստվածածին եկեղեցում մատուցվում է պատարագ, որից հետո կատարվում է խաղողօրհնեքի ծիսական արարողություն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Թուրք-ադրբեջանական զորավարժություններից անմիջապես հետո ՀԱՊԿ-ն հատուկ զորավարժություն է անելու: Մասնավորապես, «Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, օգոստոսի 17-20-ը ՀԱՊԿ անդամ երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը, համատեղ հատուկ զորավարժություններ կանցկացնեն Աստրախանի մարզի «Կապուստին Յար»՝ զորավարժարանում՝ «Էշելոն-2020»։
Թուրքիայում ապրիլի 4-ից հետո առաջին անգամ օգոստոսի 13-ին կորոնավիրուսով (Covid-19) վարակման դեպքերի թվի աճ է նկատվել։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմը Ադրբեջանի զորավարժարաններից մեկում երեկ հետևել է թուրք-ադրբեջանական զորավարժությունների առաջին փուլի եզրափակիչ դրվագին։ Թուրքիայի զինված ուժերից ներգրավվել են Sikorsky UH-70 և ATAK/AH-1W ուղղաթիռներ և հետևակային ստորաբաժանումներ։ Նշեմ, որ Թուրքիայից տեղափոխված հետևակի մարտական մեքենաները մասնակցել են միայն Նախիջևանի զորավարժարաններում կազմակերպված վարժանքներին։ Առաջին փուլի եզրափակիչ մասում հիմնականում կիրառվել են Ադրբեջանի զինված ուժերի […]
Վենեսուելայում Իրանի դեսպան Հոջաթ Սոլթանին օգոստսի 14-ին հերքել է ամերիկյան The Wall Street Journal թերթի տեղեկատվությունն այն մասին, թե ԱՄՆ-ի իշխանություններն իրանական վառելիք են առգրավել:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստացել է, որ իր երկիրն առանց պատասխանի չի թողնի Միջերկրական ծովում իր քաղաքացիական նավերը գրոհելու փորձերը: