Բաժիններ՝

Բեյրութի նավահանգստում հայտնաբերել են պայթյունավտանգ քիմիկատներով լի 79 կոնտեյներ

Լիբանանի զինվորականները ֆրանսիացի գործընկերների հետ համատեղ Բեյրութի նավահանգստում հայտնաբերել են քիմիական թունավոր նյութով լի 79 կոնտեյներ: Այդ մասին հաղորդվում է Լիբանանի բանակի մամուլի ծառայության հաշվետվության մեջ:

«Օգոստոսի 14-ից մինչեւ 22-ն ընկած ժամանակաշրջանում հայտնաբերվել է աղաթթվի 25, ինչպես նաեւ այլ նյութերով լի 54 կոնտեյներ, որոնց արտահոսն աղետալի կլիներ»,- ասվում է հայտարարության մեջ:

Օգոստոսի 4-ին ավերիչ պայթյուն է որոտացել Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում գտնվող Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մերձակայքում: Պայթյունի ալիքը ոչնչացրել եւ վնասել Է տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում կոտրվել են ապակիները, ավելի քան 300 հազար մարդ մնացել է առանց տանիքի: Զոհվել է 171 մարդ, տուժել է շուրջ 6 հազար հոգի, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում:

Լիբանանի ՆԳ նախարարության տվյալներով, ողբերգության պատճառը դարձել Է եռակցման աշխատանքների ժամանակ 2,7 հազար տոննա ամոնիումի նիտրատի բռնկումը, որը 2014 թվականին բռնագրավվել էր մաքսային ծառայությունների կողմից եւ պահվել պահեստում: Լիբանանի մայրաքաղաքն աղետի գոտի է ճանաչվել: Դրանից հետո քաղաքում անցկացվել են հակակառավարական հանրահավաքներ, որոնց արդյունքում Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտարարել է իր կառավարության պաշտոնաթողության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս