«Թուրքիան դառնալու է էներգիա արտադրող երկիր». Իբրահիմ Քալըն

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը  ամերիկյան «Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի կողմից Սև ծովում հայտնաբերված գազի պաշարների թեմային:  Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

«Թուրքիան էներգաարտադրող երկիր է դառնալու: Այս նոր ձևաչափը շատ կարևոր է և սա Թուրքիային ռազմավարական դիրքի, հարաբերությունների, տարածաշրջանային և գլոբալ հարաբերությունների առումով այլ հարթություն է տեղափոխում»,-ասել է խոսնակը:

Քալընը նշել է, որ Թուրքիայի կողմից Սև ծովում գազի որոնման աշխատանքները և 320մլրդ խորանարդ մետր գազի պաշարների հայտնաբերումը դեռևս գործի սկիզբն են և հավելել, որ նշյալ շրջանում շարունակելու են հետախուզման և հորատման աշխատանքները:

«Մեր տեխնիկական փորձագետները մեզ ասում են, որ ավելի մեծ ներուժ կա (Սև ծովում գազի պաշարների մասին-խմբ.)»,-հայտնել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 21-ին հայտարարեց, որ Թուրքիան Սև ծովում գազի պաշարներ է հայտնաբերել։ Ըստ Էրդողանի՝ հայտնաբերված գազը, որը թուրք ժողովրդին կմատակարարվի 2023թ., Սև ծովի այդ հատվածում գտնվող պաշարների ընդամենը մի մասն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31