Բաժիններ՝

Փաշինյանն Al Jazeera-ին պատմել է Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների մատակարարման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում պատմել է Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների մատակարարման մասին: Փաշինյանն այս հարցին անդրադարձել է՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, արդյոք Հայաստանը փաստեր ունի Ադրբեջանում վարձկանների տեղակայման հետ կապված:

«Այդ մասին վկայությունները մի քանի օրվա ընթացքում և մեկը մյուսի հետևից լուսաբանվում են, այդ թվում այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներում, ինչպիսիք են The Guardian-ը, Reuters-ը: Այդ վարձկանների հարազատներն իրենք են պատմում իրենց պատմությունները, նրանց ընտանիքի անդամներն են պատմություններ պատմում: Եվ կոնկրետ անձինք վկայել են, որ Թուրքիան հավաքագրում է այդ վարձկաններին և ուղարկում Ադրբեջան՝ մասնակցելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին»,- նշել է Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031