Թուրքիայի տարածքում արգելափակվել են ՀՀ մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքերը:
«Ծրագիրը հաջողություն կունենա, քանի որ ճիշտ ժամանակն է՝ արաբներն ատելով ատում են թուրքին: Բայց իրենք առաջինը քայլ չեն անի, Հայաստանի և Արցախի իշխանությունները քայլ պիտի անեն: Մենք՝ տեղի հայերս, թիկունքից ենք աշխատում: Ես անձամբ շոշափեցի Սիրիայի հանրային կարծիքը, մարդիկ համաձայն են: Նման լուրջ նպատակի համար ուղղակի աշխատանք է տարվում: Եթե մտադիր են ձեռնարկել, Աստված առաջ, Սիրիայից սկսենք, կհաջորդի Լիբանանը»,- հավելեց Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղարը:
Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունը «Թվիթեր»-ի գրառմամբ ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել վերսկսել առարկայական բանակցությունները՝ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու նպատակով:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի շարունակվող խախտումների վերաբերյալ:
Ռումինիան կոչ է անում խստորեն հետևել կրակի դադարեցման համաձայնությանը Լեռնային Ղարաբաղում:
Ադրբեջանի Զինված ուժերը շարունակում են Արցախի նկատմամբ նախահարձակ գործողությունները, իսկ Պաշտպանության բանակը համաչափ պատասխան է տալիս հակառակորդին:
168 TV ԼՐԱՀՈՍ
Արցախի անկախության ճանաչո՞ւմ, թե՞ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի ստեղծում, ո՞րն է այսօր պակաս ռիսկային և նպատակահարմար: 168.am-ի հետ զրույցում ԱՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը նշեց՝ հենց սկզբից էր պետք գնալ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի ստեղծման ճանապարհով:
Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի համահիմնադիր և նախկին նախագահ, պրոֆեսոր Իսրայել Չարնին վստահ է, որ իսրայելցիների մեծամասնությունը Հայաստանի հետ է և սրտնեղած Իսրայելի կառավարության տգեղ դերակատարությունից՝ Ադրբեջանին զենքի վաճառքի առումով: Իսրայել Չարնին նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան:
«Պատերազմից հետոյի մասին խոսելն անհնար է, քանի որ չգիտենք, թե պատերազմն ինչքա՞ն կտևի: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք կարո՞ղ է վերաճել այլ բանի, այո, այդպիսի սաղմեր կան, բայց խոսել, թե ո՞ր կողմ կգնա, դժվար է, քանի որ այս պահին դրա համար անհրաժեշտ մեծ քանակով տեղեկություն չկա, և իրավիճակի մանրամասն գնահատում չեմ կարող անել՝ ելնելով օբյեկտիվ պատճառներից»,- ասաց Վարուժան Գեղամյանը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Տրոցյուկի հետ։ Այս մասին հայտնեցին Վահե Էնֆիաջյանի գրասենյակից:
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Թուրքիան պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, ինչպես Մինսկի խմբի ձևաչափի, այնպես էլ այլ ձևաչափերի շրջանակներում»:
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունն իրագործելու համար անհրաժեշտ է համարում շփման գծում կայուն հրադադարի հաստատումը:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախյան պատերազմում ավելի օրհասական պահեր են եղել, ավելի ծանր վիճակներ, բայց հաղթել ենք ու #Հաղթելուենք»։
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անհրաժեշտ է համարում կանգնեցնել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները, որոնք իրականացվում են Թուրքիայի ուղիղ միջամտությամբ և Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջան բերված զինյալ ահաբեկիչների միջոցով:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել WarGonzo նախագծի ստեղծող Ռուսաստանի քաղաքացի, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի դեմ:
Նիդերլանդական De Volkskrant թերթն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին՝ ընդգծելով, որ կովկասյան փորձագետներից քչերն են կասկածում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է սկսել պատերազմը:
Արաբական Միացյալ Էմիրությունների «The National» պարբերականը հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կազմում կռվող սիրիացի զինյալների մասին և մեջբերել նրանց հետ զրույցից հատվածներ, հաղորդում է «Infoteka24»-ը:
Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայի հանդիպման արդյունքում, անշեղորեն կպահպանվի: Այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին:
Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանում հերթական 3 մլն ԱՄՆ դոլարն է հատկացրել մարդասիրական ու սոցիալական ծրագրերի իրագործման համար:
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին, տվել է իր գնահատականները և շնորհակալություն հայտնել ՄԽ համանախագահներին, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Պուտինին՝ այն ջանքերի համար, որոնք ներդրվում են ԼՂ-ում կրակի դադարեցման ուղղությամբ։
«Իրավիճակի մասին լսեցինք տեղեկություններ, ներկայացրեցինք մեր տեսակետները, կարծիքը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի միջև կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ։ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ»։
«Հրավեր է եղել, խնդիրն Արցախն է եղել, ռազմական գործողությունները, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կարծիքն է արտահայտել»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որը, մյուս արտախորհրդարանական ուժերի հետ, մասնակցում էր վարչապետի կողմից հրավիրված քննարկմանը:
Ռուսաստանը կարևորում է Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:
Համացանցում հայտնվել է ևս մեկ գաղտնազերծված ձայնագրություն, որն ապացուցում է, որ սիրիացի վարձկանները այս օրերին կռվում են Ադրբեջանի բանակի կազմում Արցախի դեմ.
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը արտախորհրդարանական ուժերի հետ․ ՈւՂԻՂ