Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխզիջում հնարավոր է, այն կարող է դառնալ ինքնավար հանրապետություն։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է «Ռուսաստանն այսօր»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
Իրավապաշտպան Amnesty International (AI) կազմակերպությունը նախազգուշացնում է, որ վտանգ կա՝ կապված Մոսուլը Իրաքի կառավարական զորքերի ու շիա զինված զորամիավորումների կողմից ազատագրելիս սուննի բնակչության իրավունքների խախտման հետ։
Թուրքիայի Ռիզե նահանգի Փազար գավառում երկու օր չդադարող հորդառատ անձրևի հետևանքով սողանքներ են գրանցվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սառեցումը ցանկացած պահի կարող է հանգեցնել պատերազմի։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, ասված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովի հոդվածում, որն այսօր հրապարակվել է «Ադրբեջան» թերթում։
«Մենք միակողմանի կարգով ութժամյա հրադադար ենք հայտարարել: Ըստ իս, ավելի տեւական, օրինակ, 48-ժամյա կամ 72-ժամյա հրադադարը կպահանջի փոխադարձ որոշ պայմանավորվածություններ»,- ասել է դիվանագետը:
Իրաքի վարչապետ Հայդար էլ-Իբադին հանդիպել է իր երկրում օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչների հետ` ի թիվս այլ հարցերի անդրադառնալով նաև Թուրքիայի հետ հարաբերություններին: Այս մասն տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին իր անհանգստությունն է հայտնել այն բանի առնչությամբ, որ ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման հետևանքով կարող են մոտ 100 հազար իրաքցիներ հեռանալ Թուրքիա և Սիրիա, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Ադրբեջանը կոչ է արել Ուզբեկստանին օգտվել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային նախագծի հնարավորություններից, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Ամեն տարի այս օրը Թբիլիսիում տեղի է ունենում նաև արվեստի և սպորտի հայտնի գործիչներին «Թբիլիսիի պատվավոր քաղաքացի» կոչման շնորհում։ Ամեն տարի քաղաքի տոնի առիթով Թբիլիսին դառնում է տոնակատարությունների կենտրոն՝ վերականգնելով 1500 տարվա պատմություն ունեցող մայրաքաղաքի հին ավանդույթներն ու կենցաղը, կազմակերպվում են ազգային մշակույթը ներկայացնող տարբեր միջոցառումներ:
Հոկտեմբերի 20-21-ին Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեում կքննարկվի Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ռուսաստանցիների մեծ մասը աջակցում է Սիրիայի Հալեպ քաղաքի ռմբակոծմանն ու չի ընդունում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին ուղղված քննադատությունը, վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի հարցման արդյունքները։
Ռուսաստանը սպառնացել է անհամաչափ պատասխան տալ, եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանի Մոսկվայի դեմ Սիրիայի իրավիճակի պատճառով։ Այս մասին, ինչպես հայտնում է Interfax-ը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Սեպտեմբերի 30-ին Հալեպում վիրավորված Հարութ Ավագյանը այսօր մահացել է: Այս մասին տեղեկացնում է «Գանձասար» պարբերականը:
Ադրբեջանական haqqin.az կայքի հաղորդմամբ՝ համաձայն Ադրբեջանի ԶՈՒ 2016թ. պլանի՝ բոլոր տանկային ստորաբաժանումներում մարզումներ են ընթանում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի անկախության 25-ամյակի կապակցությամբ շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկերոջը՝ Իլհամ Ալիևին։
«Բազմիցս հայտարարել են համանախագահները, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, երեք նախագահների միջնորդությամբ: ՀԱՊԿ անդամ երկրները, այդ թվում` ՌԴ-ն, վերահաստատում են իրենց հավատարմությունը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին: Թե՛ Վիեննայում, թե՛ Սանկտ Պետերբուրգում վերահաստատվեց, որ խնդիրը պետք է ունենա խաղաղ կարգավորում ՄԽ շրջանակներում»:
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմնակիցները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել հայերի հասցեին։
Իրանը պլանավորում է ավելացնել նավթարդյունահանումը՝ մինչև օրական 4.5 մլն բարել նավթ, այդ թվում՝ օրական 668.000 բարել գազային կոնդենսանտ մինչև 2017թ. մարտը, հայտարարել է երկրի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են մեկ անձի, որին կասկածում են Վրաստանի խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան պայթեցնելու մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Եփրատի վահան» գործողության շրջանակում ԴԱԻՇ-ից ազատագրված 9 բնակավայրերը Սիրիայի հյուսիսում թույլ են տվել վերացնել Թուրքիայի կողմից հրթիռակոծության սպառնալիքը, այսօր տեղեկացրել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։
Սույն թվականի հոկտեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 12.11-ին (Գրինվիչի ժամանակով` 08.11) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վրաստանի տարածքում:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) որոշել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման և կրկնակի քվեարկության հնարավոր ամսաթվերը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Անկարան հաշվարկում է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում ստեղծել 45 կիլոմետրանոց հատված ունեցող անվտանգության գոտի, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, որը երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն էր կազմել, երկրի գործող վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին կներկայացնի երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում։
Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատար, վարչապետ Հեյդար ալ-Իբադին հայտարարել է երկրի ամենախոշոր երկրորդ քաղաքը` Մոսուլը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու խոշորամասշտաբ ցամաքային գործողություն սկսելու մասին: Այս մա սին հաղորդել է «Աս-սումարիա» հեռուստաալիքը:
Դիարբեքիրի 15 գյուղում, որոնց թվում են Լիջեն, Հազրոն և Քոջաքյոյը, հայտարարվել է փողոց դուրս գալու արգելք: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Շվեյցարիայի Լոզան քաղաքում մեկնարկել են Սիրիայի հարցով բանակցությունները: Ինչպես հաղորդում է Interfax-ը, երկկողմ ձևաչափով արդեն իսկ տեղի է ունեցել Թուրքիայի և Քաթարի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո հաստատված արտակարգ դրության շրջանակներում իրականացվող ձերբակալությունները շարունակվում են: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
Շվեյացարիայի Լոզան քաղաքում Սիրիայի հարցով սպասվող նախարարական հանդիպմանը կմասնակցի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
«Քերի-Լավրով բանակցություններից հետո դրությունն այնքան է լարվել, որ ռմբակոծվեց սիրիական բանակի շարքերը, հետո հումանիտար շարասյունը ռմբակոծվեց« և այլն: Իհարկե, կիզակետն այսօր Հալեպն է: Հալեպում վճռվում է Սիրիայի հետագա ճակատագիրը: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ահաբեկիչները պետք է ճնշման տակ թողնեն՝ դուրս գան Սիրիայից, բայց անմիջապես հարց է ծագում՝ այդ մարդասպանական բանդան՝ ԻԼԻՊ-ը, եթե դուրս գա, ո՞ր ուղղությամբ կգնա: Արդյո՞ք դա վտանգ չի սպառնում Կովկասին ու մասնավորապես՝ Հայաստանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: