Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանին:
Իսրայելի լրատվամիջոցներում օրերս տարածվել էին տեղեկություններ, որ ՄՔԴ-ն կարող է շուտով երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման հրամաններ տալ Գազայի հատվածում միջազգային մարդասիրական օրենքի հնարավոր խախտումների համար։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Աստանան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։
Նամակը նվիրված է Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին։ Նամակում ներկայացվել է ադրբեջանական իշխանությունների խտրական քաղաքականությունը հայության նկատմամբ, որը հանգեցրել է կոտորածների, ջարդերի և բռնի տեղահանումների մի ամբողջ ցեղասպանական շղթայի ստեղծմանը։
Տարեկան մոտ 2,5 մլրդ խմ սպառող Հայաստան մուտք է գործում երկու գազամուղ՝ «Հյուսիսային գազամուղը» ու «Իրան-Հայաստանը»: Վերջինիս թողունակությունը կազմում է տարեկան 2,3 մլրդ խմ՝ այսինքն մոտ այնքան, ինչքան սպառում ենք: Մինչդեռ այդ գազատարի հզորությունների ընդամեը 20-25%-ն է օգտագործվում:
Բայրամովը կմասնակցի Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի հետ Արաբական տնտեսական համագործակցության ֆորումի երկրորդ հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 30-ին Դոհայում։
Հանրահայտ դերասան Զուրա Կղիփշիձեի թոռնուհին, հայկական արմատներով վրացի դերասանուհի Նատալիա Կղիփշիձեն սոցցանցերում անդրադարձել է վերջին շրջանում իր նկատմամբ ծավալվող ագրեսիվ մեկնաբանություններին։
Ըստ իշխանությունների գնահատումների՝ ամբարտակի ճեղքման են հանգեցրել արդեն երկրորդ ամիսը շարունակվող հորդառատ անձրևները։
168․am-ի հետ զրույցում «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով տարածվող ոչ պաշտոնական լուրերին, թե գուցե Արցախի նախկին պետնախարարն ազատ արձակվի, ասաց, որ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել թե՛ Ռուբեն Վարդանյանի, և թե՛ անազատության մեջ պահվող մյուս անձանց մասով։
Կքննարկվի նաև պաղեստինյան անկլավի վերակառուցման հարցը՝ եվրոպական երկրների հետ համագործակցությամբ։
ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում գրել է, որ բարձր է գնահատում Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահ Հասան բին Աբդալլահ Ալ-Ղանիմի հետ հանդիպումը։
Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ էգեյան ծովին հարող տարածքում, ուժգին երկրաշարժ է գրանցվել:
Հայաստանի մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին նվիրված Դիվանագետների համահայկական խորհրդի քննարկմանը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը նշել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը խոցելի է դարձել Արցախը կորցնելու հետևանքով: Այսինքն, ըստ նրա, 30 տարի հանգիստ էինք, որովհետև Արցախն իր հարակից շրջաններով մեր անառիկ տարածքն էր, սակայն սխալ քաղաքականության արդյունքում կորցրեցինք սա՝ մեր ստրատեգիական խորքը, և ՀՀ-ն իր սահմաններով դարձավ խոցելի, ինչի ապացույցն ադրբեջանական ուժերի մխրճումն է ՀՀ տարածք, Տավուշի գյուղերը վտանգի տակ են:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։
«Հաշվի առնելով անվտանգության նոր պայմանները, անվտանգության նոր ռազմավարությունն ուղղակի արդիական է, որը պետք է հիմնված լինի մի քանի հիմնարար սկզբունքների վրա»,- «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
Իսրայելը լույս ապրիլի 29-ի գիշերը մի շարք ավիահարվածներ է իրականացրել Գազայի հատվածի վրա, հարվածներ հասցրել Գազա և Ռաֆահ քաղաքներին:Այս մասին հաղորդում են արաբական լրատվամիջոցները:
Ապրիլի 24-ին Ֆրանկֆուրտի Փաուլսքիրխե սրահում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի որգեկոչման արարողությունը։ Ինչպես նախորդ տարիներին այն կազմակերպվել էր Հայ Եկեղեցու Գերմանիայի թեմի, Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի եւ Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից:
Պատասխան կրակով ոչնչացվել են հինգ հարձակվողներ:
Ցույցի մասնակիցները խորհրդարանից պահանջել են հրաժարվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումից, որն, ըստ ընդդիմության, կրկնում է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքը։
Միջոցառումների ավարտին ելույթներով հանդես եկան փոխպրեֆե Դոմինիկ Լըպիդին, պատգամավոր Կառլոս Մարտենս Բիլոնգոն, Սարսելի քաղաքապետ Պատրիկ Հադդադը, դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, ինչպես նաև հայ և ասորական համայնքային կառույցների ներկայացուցիչներ
Տեխնոլոգիական հարթակների կողմից պատրաստված զեկույցի համաձայն՝ Թուրքիան աշխարհում ամենից շատ միրգ արտահանող պետությունների ցանկում է:
Վրաստանի բնակչությունը նվազել է 1,1 տոկոսով։ 2024 թվականի հունվարի դրությամբ՝ երկրի ընդհանուր բնակչությունը կազմել է 3 մլն 694 հազար 600, տեղեկանում ենք Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվայալներից:
Հայաստանի տնտեսությունը վերածվել է մեծ զավեշտի։ Չեղած տեղից բարձր աճեր են գրանցվում։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին։
Հարց են հնչեցնում, ինչի եք 4 գյուղը տալիս Ադրբեջանին, ես ասում եմ՝ մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից, որպես փաստարկ,որ Հայաստանի Հանրապետությունը ագրեսոր պետություն է, որպես փաստարկ ՀՀ դեմ ագրեսիվ քաղաքականություն վարելու: Այս մասին Գավառում կարդացած իր բանախոսության ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանն է։
Շանհայի գործարանը Tesla-ի ամենաբարձր արդյունավետությամբ գործարանն է: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը Պեկինում ՉԺՀ պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերը, հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Այս հարցի լուծման մեջ էական նշանակություն է ունեցել Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ Ջեյհուն Շադլինսկին»։
Նա բոլորին հրավիրեց պայքարի, որովհետև սա մենակ Տավուշի խնդիրը չէ, և, նրա խոսքով, թշնամին միայն Տավուշով չի սահմանափակվելու։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը խոսելով իշխանությունների սկսած այս գործընթացի վտանգների, Ադրբեջանի նկրտումների ու թշնամուց եկող սպառնալիքների մասին, ասաց՝ ցանկացած գործընթաց ՀՀ իշխանությունները կարող են այնպես այլասերել, որ դրա բուն բովանդակությունից որևէ բան չմնա։ Ըստ նրա՝ նույն կերպ իշխանությունն անում է նաև սահմանազատման գործընթացը, որը տվյալ պահին սահմանազատում չէ, այլ միակողմանի զիջում։